Տնտեսական

06.03.2014 08:52


«Ալիշան» պահածոների գործարանը դադարեցված գազամատակարարման պատճառով 1 ամիս չի աշխատում

«Ալիշան» պահածոների գործարանը դադարեցված գազամատակարարման պատճառով 1 ամիս չի աշխատում

ՀՀ Արարատի մարզի «Ալիշան» պահածոների գործարանը գրեթե մեկ ամիս է ինչ դադարեցված գազամատակարարման պատճառով չի աշխատում: Այսքան երկար ժամանակ չաշխատելու պատճառով գործարանը մեծ վնասներ է կրում։ «Ու դեռ հայտնի չէ, թե մինչև երբ է սա շարունակվելու: Հավատացեք, որ օրական 150-200 հազար դրամի չափ վնաս ենք կրում: Ցավոք, այս ընթացքում դեռ ոչ մի տեղից ոչ մի արձագանք չկա»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է գործարանի տնօրեն Սերժիկ Մովսեսյանը:

Ս. Մովսեսյանը պատրաստվում է դիմել դատարան. «Ի՞նչ պետք է անի դատարանը: Ի՞նչ օգուտ: Էս երկիրն էս ա, էլ ինչենք ուզում: «Գազպրոմ-Արմենիա»-ում էլ այնքան հաբռգած են, որ ինչ ուզում այն էլ անում են»,-ասել է նա:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը