Լրահոս

06.03.2014 10:12


Վարդան Մինասյան. «Հաջողություն եմ մաղթում մեր հավաքականին»

Վարդան Մինասյան. «Հաջողություն եմ մաղթում մեր հավաքականին»
Ռուսաստան-Հայաստան (2:0) ընկերական խաղից հետո, ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանն ասաց հետեւյալը.

- Ի՞նչ բացեր տեսաք հավաքականի խաղում:
-Ճիշտն ասած, ես երեկ ասացի, որ այս պահին դժվար է գնահատական տալ: Այսօր եւս մեկ անգամ համոզվեցի, որ ֆունկցիոնալ լավ վիճակում չենք: Միայն Հենրիխ Մխիթարյանն ուներ խաղային պրակտիկա:
- Ռուսաստանի հետ երեք տարի առաջվա եւ այսօրվա խաղում, ի՞նչ տարբերություններ տեսաք:
- Դժվար է ինչ-որ բան ասել: Իրենք փորձում էին ինչ-ոչ բան անել, բայց երբ քո օրգանիզմը պատրաստ չէ, դժվար է ինչ-որ բան անել:
- Այսօրվա խաղից ելնելով, ինչ կասեք Ռուսաստանի իրական ուժի մասին:
-Ռուսաստանը շատ որակով թիմ է: Նրանց թիմային խաղը շատ որակով է: Ռուսաստանն աշխարհի առաջնությունում խմբից դուրս գալու շանսեր ունի:
- Եվրո-2016-ում Հայաստանը բարդ խմբում է…
- Ես ապագայի մասին չէին ցանկանա խոսել: Միայն հաջողություն կմաղթեմ Հայաստանին:
- Նոր մարզչի մասին ի՞նչ կասեք:
- Ոչինչ:
- Մտածո՞ւմ եք երբեւէ հավաքական վերադառնալու մասին:
-Այս պահին եկեք բոլորս ցանկանաք, որ Հայաստանի հավաքականը հասնի իր նպատակներին:
-Կարծրատիպ կա, որ Հայաստանը ընկերական խաղերին վատ է խաղում, իսկ պաշտոնականներին ավելի լավ է հանդես գալիս: Ի՞նչով է պայմանավորված այս ամենը:
- Դա միայն Հայաստանի հավաքականի մոտ չէ: Գերմանիայի կամ Անգլիայի հավաքականների մոտ եւս կա նման խնդիր: Նրանց մոտ էլ զգացվում է տարբերություն ընկերական եւ պաշտոնական խաղերի միջեւ:
- Հենրիխ Մխիթարյանի փոխարինումը հարկադրվա՞ծ էր:
- Այո:
-Գո՞հ էիք Կրասնոդարում երկրպագուների աջակցությունից:

- Այո, գոհ եմ:
-Ընդհանուր առմամբ Կրասնոդարից ի՞նչ տպավորություններ ունեք:
- Մեզ շատ լավ ընդունեցին, ինչի համար շնորհակալություն: Հաճելի էր: Երեկ, երբ զբոսնում էինք, մարդիկ գալիս էին, հաջողություն մաղթում: Ընդհանրապես, Ռուսաստանում միշտ էլ հաճելի է խաղալը:

ffa.am

Այս խորագրի վերջին նյութերը