Լրահոս

06.03.2014 10:49


Հաշմանդամություն ունեցող երիտասարդ ամուսինները հայտնվել են անօգնական վիճակում

Հաշմանդամություն ունեցող երիտասարդ ամուսինները հայտնվել են անօգնական վիճակում

Գյումրու «Անի» թաղամասի բազմահարկերից մեկի կոմունալ բոլոր հարմարություններից զուրկ ձեղնահարկում, կամ, որ առավել մոտ է իրականությանը` տանիքում, մենք հանդիպեցինք բառիս բուն իմաստով անօգնական վիճակում հայտնված, աչքի տեսողությունից զուրկ, 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող երիտասարդ ամուսինների:

Այդ կացարանը նրանք տակավին վերջերս են վարձակալել: Նրանց ապրելակերպի մասին տեսանյութը թեեւ որոշվել է ներկայացնել առանց մեկնաբանության, սակայն «Շիրակ կենտրոնը» հարցնում էլ՝ լավ, մի՞թե հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող միջազգային ու տեղական տասնյակ կազմակերպությունները չեն կարող կենցաղային տարրական պայմաններից ու անգամ անկողնուց զուրկ նման ընտանիքներին օգնության ձեռք մեկնել:

Նշենք, որ այս երիտասարդ զույգն անգամ նման ծանր վիճակում չի կորցնում լավատեսությունը կյանքի հանդեպ: Իսկ ամուսինների մի մեծ երազանքն է ունենալ «Արեւ» հատուկ ծրագրով տրվող համակարգիչ:

«Շիրակ կենտրոն» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը