Քերին Լավրովի հետ հանդիպմանը հրաժարվել է մեկնաբանել Էշթոնի ենթադրյալ հեռախոսազրույցը (ձայնագրություն)
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և մի շարք ԵՄ ԱԳՆ նախարարներ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում հրաժարվել են մեկնաբանել ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի և Էստոնիայի դիվանագիտական ծառայության ղեկավար Ուրմաս Փաեթի հեռախոսազրույցի «արտահոսքը»։ Այս մասին տեղեկացրել է ռուսական պատվիրակության աղբյուրը։ Նշենք, որ համացանցում հայտնվել է ենթադրաբար Էշթոնի և Փաեթի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որի ժամանակ էստոնացի նախարարը հավաստիացնում է ԵՄ դիվանագիտության ղեկավարին, որ Մայդանում դիպուկահարների հետևում Յանուկովիչը չէ կանգնած։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։