Հ. Ինջիղուլյանին Ադրբեջանից դուրս բերելու գործողություններն անցել են ՄԱԿ-ի լիազորությունների տակ
Այսօրվա ասուլիսին «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն անդրադարել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի ճակատագրին։ ՀՀ առաջին Oմբուդսմենը նշել է, որ Ինջիղուլյանի՝ Ադրբեջանից դուրս բերելու գործողություններն անցնել են ՄԱԿ-ի լիազորությունների տակ, և փնտրվում է այն երկիրը, որը կընդունի Հակոբ Ինջիղուլյանին:
«Չեմ կարծում, որ Ադրբեջանից կողմից որևէ քայլ կարվի Ինջիղուլյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ: Այն անձանց նկատմամբ, որոնք պետք է տեղափոխվեն երրորդ երկիր, հասկանալի պատճառներով, վերաբերմունքն ավելի մեղմ է լինում: Հուսանք, որ Հակոբ Ինջիղուլյանի դեպքում դա այդպես է»,- աել է Լ. Ալավերդյանը։ Ըստ բանախոսի՝ երրորդ երկրում հայտնվելը Հակոբ Ինջիղուլյանի համար լավագույն տարբերակը կլինի, քանի որ չկա այնպիսի փորձ, որ հայ ռազմագերին երրորդ երկիր տեղափոխվելու ցանկության մասին հայտնի, և Ադրբեջանը նրան վերադարձնի Հայաստանին:
Լարիսա Ալավերդյանը նաև ընդգծել է, որ հայ ռազմագերիները գիտեն՝ Հայաստանում չկա նրանց իրավական և բարոյական հետապնդումների ենթարկելու պրակտիկա, ինչն առկա է Ադրբեջանում։

7or.am