Իրանն ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու հարցում
Իրանն ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը՝ վերջնական համաձայնության հասնելու միջուկային ծրագրի շուրջ «վեցնյակի» հետ բանակցություններում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը՝ պատասխանելով «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ի թղթակցի հարցին Տոկիոյում։
«Ռուսաստանի հետ հարաբերություններն ամուր են, այդ պատճառով մենք ակնկալում ենք Մոսկվայի օգնությունը»,–ասել է Զարիֆը։
Արտգործնախարարը նշել է նաև, որ Թեհրանի միջուկային ծրագիրը կրում է խաղաղ նպատակներ։
«Մենք գտնում ենք, որ միջուկային զենքը տեղ չունի ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև ամբողջ աշխարհում։ Այն ոչ մեկին անվտանգություն չի տալիս»,–նշել է Զարիֆը։ Նրա խոսքերով՝ Թեհրանում գոհ են միջուկային ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունից։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։