Լրահոս

06.03.2014 12:40


«Նոր Նորքում վերելակի սպասարկման գները անհիմն ավելացրել են»

«Նոր Նորքում վերելակի սպասարկման գները անհիմն ավելացրել են»

Խնդրում եմ շտապ ՏԱՐԱԾԵԼ, որպեսզի հնարավորություն ունենան Նոր Նորքի ձեր ընկերները տեղեկանան և ձեռնարկեն քայլեր, շատերը չունեն ինտերնետ, տեղեկացրեք բանավոր` իրար զանգելով:
Հրավիրում եմ լրագրողների ուշադրությունը՝ կատարելու երևույթի լուսաբանում կամ լրագրողական հետաքննություն:
Հարգելի՛ ընթերցողներ, նախապես լինելով անհանգստացած այն փաստից, որ Նոր Նորքում վերելակի սպասարկման գներն անհիմն ավելացրել են, պատմեմ որոշ մանրամասներ:
Թանկացման համար հայտարարությունը փակցրել են մուտքի դռանը՝ առանց ինչ–որ փոխհամաձայնության, հայտարարության վրա բացակայում է կնիքը, և նույնիսկ չկա ստորագրություն կամ որևէ պատասխանատուի ազգանուն: Բացակայում է սպասարկման նոր սակագինը, ուղղորդում են համատիրություն այն իմանալու համար: Ներկայանալով ոմն «Նոր Նորք վերելակ» ՍՊԸ` թանկացումները հիմնավորում են, որ այսուհետ դառնում են հարկատու, իսկ մասնավոր զանգերին պատասխանում են, որ թանկացումներն Ա․Ուլիխանյանի որոշումն է, ինչը կապված է դոտացիաների կրճատման հետ, մեկ այլ զանգի պատասխանել են, թե բա պահեստամասերն են թանկացել: Իսկ ինչո՞ւ միայն Նոր Նորքում են թանկացել:

Այս ամենից հետո մնում է հարց՝ ի՞նչ է անում քաղաքապետարանը, ինչպե՞ս է ընտրվել վերոհիշյալ ՍՊԸ-ն, արդյոք անցկացվե՞լ է բաց մրցութ, ինչո՞ւ որոշվեց մասնավորեցնել Նոր Նորքը, թե՞ սա ուղղակի փորձնական է մնացածը թանկացնելու համար, կամ ուղղակի թալան` հօգուտ մասնավորի գրպանման: Սրանք հարցեր են, որ պարզաբանումներ են պահանջում:
Ամենից վատը, որ բնակիչները ենթարկվել են նման անպատասխանատու կերպով տեղեկացմանը, ասեմ՝ թանկացման որև հիմնավորում տեղին չէ: Ես չեմ վճարել և չեմ պատրաստվում վճարել ավելացված մասի համար, և ավելին՝ շատերն են, որ վճարել են նախկին սակագնով, կոչ եմ անում բոլոր մուտքերի պատասխանատուներին վճարել նախկին գնով ... հարկ չկա ինչ–որ բանից խուսափելու, և ՀԻՇԵ՛Ք՝ նրանք կատարում են սպասարկում: Ասել է թե՝ դուք եք համաձայնվել (իբր), որ հենց ՆՐԱ՛ՆՔ սպասարկեն ձեզ: Գտե՛ք ձեզ համապատասխան սպասարկող։
Շնորհակալություն ուշադրության և տարածելու համար
Արտակ Մուրադխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը