Շտապ. Արագածոտնի 6 գյուղերի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
Արագածոտնի մարզի 6 գյուղերի բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են Երևան-Վանաձոր մայրուղին: Օհանավան, Կարբի, Նոր Երզնկա, Ուշի, Արտաշավան, Սաղմոսավան գյուղերի բնակիչները պահանջում են դադարեցնել Ապարանի ջրամբարի հաշվին կառուցվող ՀԷԿ-ի շինարարությունը: Նրանք պնդում են, որ ՀԷԿ-ի կառուցման դեպքում ոռոգման ջուրը կնվազի, և հայտնի «Դեմիրճյանի այգիները» կչորանան: Օհանավանցի Վարդան Պողոսյանը iLur.am-ին տեղեկացնում է, որ այս պահին դեպքի վայր են ժամանել բազմաթիվ ոստիկաններ և Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը:
Նրանք փորձում են համոզել մարդկանց բացել ճանապարհը: Մարզպետ Սահակյանը առաջարկել է ՀԷԿ-ի շինարարությունը դադարեցնել մեկ տարով:
Ի դեպ, արդեն մի քանի օր շարունակ iLur.am-ը խնդրի կապակցությամբ փորձում է պարզաբանում ստանալ Արագածոտնի մարզպետից, սակայն մարզպետի մամուլի խոսնակը, ի պատասխան, հայտարարում է, որ «մարզպետը ժամանակ չունի»:

Մանրամասները՝ ilur.am–ում։
Լուսանկարը՝ «Ա1+»-ի։