Լրահոս

06.03.2014 13:15


Ուկրաինայի կառավարությունը 50%–ով կկրճատի թոշակները. պետբյուջեն դատարկ է

Ուկրաինայի կառավարությունը 50%–ով կկրճատի թոշակները. պետբյուջեն դատարկ է

Ուկրաինայի կառավարությունը մտադիր է արդեն իսկ մարտից կրճատել թոշակները 50%-ով բյուջետային ծախսերի օպտիմալացման շրջանակներում։ Այս մասին գրում է «Կոմմերսանտ–Ուկրաինա» թերթը՝ Ֆիննախի համապատասխան նախագծին հղումով։ Փաստաթղթից հետևում է, որ ծախսերի լուրջ կրճատումները վերաբերում են միայն սոցիալական ոլորտին։ Նոր ուկրաինական իշխանությունը ոչ մեկ անգամ է հայտարարել երկրում վատ տնտեսական իրավիճակի մասին։ Մասնավորապես, ժամանակավոր կառավարության վարչապետ Արսենի Յացենյուկն ավելի վաղ հայտարարել էր, որ պետբյուջեն դատարկ է։ Տեղեկացնում է «РИА Новости»–ին։

Այս խորագրի վերջին նյութերը