Լրահոս

06.03.2014 13:53


ԵԱՀԿ ռազմական դիտորդներն Օդեսսայից ուղևորվել են Ղրիմ

ԵԱՀԿ ռազմական դիտորդներն Օդեսսայից ուղևորվել են Ղրիմ

ԵԱՀԿ 21 երկրի ռազմական դիտորդներն Օդեսսայից Ղրիմ են ուղևորվել ավտոբուսներով։ Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Նախօրեին, Լիտվայի ԱԳՆ տվյալներով, նրանց չի հաջողվել հասնել թերակղզի։

Փորձագետների խումբը ձևավորվել է այն բանից հետո, երբ Ուկրաինան համապատասխան հրավեր է ուղարկել ԵԱՀԿ գործընկերներին։ Հրավերին 21 պետություն է արձագանքել։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինա է մեկնել 40 դիտորդ և ԵԱՀԿ բախումների կասեցման մեկ աշխատակից։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը