Աշխարհ

06.03.2014 14:21


Ղրիմում հանրաքվեի կդրվի Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցը

Ղրիմում հանրաքվեի կդրվի Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցը

Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն ռադան որոշում է ընդունել հանրաքվեն տեղափոխել մարտի 16-ին և Ռուսաստանին միանալու հարց դնել։ Այս մասին Սիմֆերոպոլում լրագրողներին հայտնել է Ղրիմի պատգամավոր Սերգեյ Շուվայնիկովը։ Համապատասխան որոշմանը ՂԻՀ Գերագույն ռադայի արտահերթ նիստում կողմ է քվեարկել 78 պատգամավոր։ Հանրաքվեի կդրվի երկու հարց՝ առաջին՝ կո՞ղմ են արդյոք Ղրիմի մուտքին Ռուսաստանի կազմ՝ որպես Դաշնության սուբյեկտ։ Երկրորդ՝ կո՞ղմ են Ղրիմի 1992թ. Սահմանադրության վերադարձին։ Հանրաքվեին կմասնակցեն Ղրիմի բնակիչները, այդ թվում՝ Սևաստոպոլի։ Այս մասին տեղեկացնում է Ղրիմի լրատվական գործակալությունը։

Այս խորագրի վերջին նյութերը