Երեւան-Վանաձոր մայրուղու երթեւեկությունը քիչ առաջ բացվեց: Ոստիկանության ուժերը Արագածոտնի մարզի 6 գյուղերի` բողոքի ցույցի ելած բնակիչներին խոստացան, որ ճանապարհը բացելու դեպքում կկասեցվի Ապարանի ջրամբարից հոսող ոռոգման ջրի վրա կառուցվող ՀԷԿ-ի շինարարությունը:
Տեղում գտնվող ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը ցուցարարներին ասաց, որ հետեւողական է լինելու խնդրի լուծման համար:
«Շինարարությունը միանշանակ ապօրինի է: Եթե տեսնեք, որ ձեր պահանջը չի կատարվում, կարող եք կրկին փակել ճանապարհը», - ասաց պատգամավորը: Նա նաեւ վստահեցրեց, որ խնդրի մասին քննարկումներ կծավալի նաեւ խորհրդարանում:
Ցուցարարները, խոստումներ ստանալով, բացեցին ճանապարհը

Մանրամասները՝ ilur.am–ում։