Լրահոս

06.03.2014 15:21


Նախարարի գրառում-հորդորը՝ «ԴԵՄ ԵՄ»-ին. ՖԲ գրառումն անհետացավ

Նախարարի գրառում-հորդորը՝ «ԴԵՄ ԵՄ»-ին. ՖԲ գրառումն անհետացավ

«Հարութ ջան, որպեսզի հակազդես մեր ապօրինություններին, պարտադիր չէ, որ գաս այս միտինգին, տեղս լավ գիտես, քեզ հետ էլ հո միշտ կարող եմ հանդիպել»:

«A1plus.am»–ի հաղորդմամբ, նման գրառում էր երեկ հայտնվել Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ պայքարող «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում` Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի կողմից:

Գրառումը կատարվել էր նախաձեռնության` վաղը Ֆինանսների նախարարության մոտ նախատեսված բողոքի ակցիայի մասին հայտարարության տակ` ակցիային մասնակցել ցանկացող օգտատերերից մեկի հայտի հաստատման հաղորդագրության տակ:

Առավոտյան գրառումն այլեւս չկար, սակայն նախաձեռնության անդամներից մեկը հասցրել էր այն ֆիքսել:

«ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Սեւակ Ծատուրյանը «Ա1+»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ սա ցույց է տալիս, որ նախարարը հետեւում է իրենց շարժմանը. «Ու հատկապես իրենց իրականացրած ճնշումների դեմ ուղղված մեր ակցիային: Դա լավ է. իրենց սթափ կպահի։ Պարոն Սարգսյանի մեկնաբանությունից երեւում է, որ մարդկանց ազատ գործելու ու կարծիք արտահայտելու վրա ազդելը դարձել է վատ սովորություն»։

Մանրամասները՝ A1plus.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը