ՀՀ արտաքին ու ներքին քաղաքականությունն ամբողջությամբ տապալած Սերժ և Տիգրան Սարգսյանները շատ են սիրում հայտարարել, թե «զատո» մեզ մոտ խոսքի ազատության աննախադեպ աճ է արձանագրվել և մամուլը դարձել է անկախ։
Լրատվական դաշտի մի շարք ներկայացուցիչներ էլ են սիրում հայտարարել, թե այժմ մամուլի դաշտը համեմատաբար լավ վիճակում է։ Բայց այդպե՞ս է դա արդյոք։
«Ազատ» մամուլի և խոսքի ազատության հաղթարշավի մասին խոսակցություններն, իրականում, դեմագոգիայի ու կատարյալ ցինիզմի դրսևորումներ են։ Ասվածի վառ ապացույցը շարմազանովական շրջաբերականների բացահայտումն էր։
Պարզվում է, որ ազատ և անկախ մամուլն այն է, երբ ՀՀԿ խոսնակ Շարմազանովը Բաղրամյան 26–ի տակ գործող, այսպես կոչված, ազատների ու անկախների անունից ինքն իրեն հարց է տալիս ու ինքն էլ պատասխանում այդ հարցին, իսկ լրատվամիջոցներ կոչվածները տարածում են «իրենց» տված հարցի պատասխանները։
Ասել է թե՝ Հայաստանում ստեղծված է ոչ թե ազատ ու անկախ լրատվամիջոցների ցանց, այլ «Գեբելսյան» քարոզչամեքենա, որի հիմնական ֆունկցիան գաղջ մթնոլորտ ստեղծելն ու «հակալօլիգարխիկ» կոդերով «Վերջի բոլշևիկի» աթոռն անառիկ պահելն է՝ սեփականության վերաբաշխման և «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման նպատակով։
Սերժ և Տիգրան Սարգսյանները հանրային հենարան չեն ունեցել, չունեն և չեն էլ ունենալու։ «Անկախ» մամուլի ֆունկցիան, ըստ այդմ, իշխանությունների համար հանրային աջակցությանն իմիտացիա ապահովելն է՝ «դհոլային» գործիչների, «պոլիտԾիխնոլոգների» և մի քանի հոգանոց «քաղաքացիականների» օգնությամբ։
Սերժ Սարգսյանին այս «անկախները» պետք են նաև քաղաքական դաշտը պղտորելու և բոլորին սևացնելու համար, որպեսզի իր սևությունը չերևա։
Այո՛, Հայաստանում կան իշխանական վերահսկողությունից դուրս գործող անկախ լրատվամիջոցներ։ Խոսքս հատկապես համացանցային տիրույթին է վերաբերում, բայց դա ի հեճուկսՍերժ Սարգսյանի ցանկության է ստացվել։
Եթե չլինեին ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը, որոնք դիմադրության ճակատ են ձևավորել նեոբոլշևիկների դեմ, ապա այդ մի քանի կայքերն ու Բաղրամյան 26–ի վերահսկողությունից դուրս գործող «Չորրորդ իշխանություն» թերթը Սերժը վաղուց փակած կլիներ։ Էլ չխոսած «Կենտրոն» և «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների մասին, որոնք, ճիշտ է, համացանցային հռետորաբանությունը չունեն, բայց ցանկացած պահի կարող են ունենալ և այժմ էլ իշխանությունների տեսակետից տարբերվող տեսակետներ են ներկայացնում թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական թեմաներով։
ՀՀԿ ղեկավարն այնքան ուժեղ չէ, որ արգելի համացանցում առկա որոշակի ազատությունը, բայց միևնույն ժամանակ այնքան ուժեղ է (փողով), որ կարողանա նույն համացանցը լցնել աղբով և տեղեկատվական խոտանով, որպեսզի հնարավորություն ստանա գոնե էժանագին աղմուկի միջոցով հակակշռել իր վերահսկղությունից դուրս գործողներին։ Սակայն ինչպես կյանքն է ցույց տալիս՝ Սերժի բոլոր ջանքերը ջուրն են լցվել, քանզի հնարավոր չէ անընդհատ խաբել մի ամբողջ ժողովրդի։
Չլիներ ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դիմադրությունը, չլիներ ԱԺ 4 ոչիշխանական ուժերի համատեղ պայքարը, չէին լինի քաղաքացիական նախաձեռնությունները և անգամ «Ֆեյսբուքում» իր միտքը հայտնելու ազատություն չէր ունենա ՀՀ որևէ քաղաքացի։ Բոլորին այնպիսի տոտալ վերահսկողության տակ կվերցնեին այս նեոբոլշևիկները, որ էլ դու սուս։ Փողոցում արված կարմիր կետագծերը կգծեին մարդկանց տներում ու տեսախցիկների միջոցով գումարներ կգանձեին, ասենք, տան խոհանոցում երկար մնալու համար։
«Գեբելսյան» քարոզչամեքենան պարտվել է, քանզի հակապետական քաղաքականություն էր վարում. «մուտիլովկաներով» հեռու չես գնա։ Իշխանությունների բոլոր նախագծերը տապալվել են։ Դա հատկապես վերաբերում է «Առաջադեմ և արևմտամետ Սերժ Սարգսյան» նախագծին։
Սերժն ու Տիգրանն էլ գիտեն, որ պարտվել են ու դրա համար էլ երբ խոսում են խոսքի ազատությունից ու դա համարում իրենց ձեռքբերումը՝ դրանից անմիջապես հետո սկսում են հարձակվել լրատվամիջոցների վրա ու հայտարարել, որ ամեն ինչի մեղավորը խոսքի ազատությունն է, և որ մարդիկ արտագաղթում են վատ լուրերի պատճառով։ Զարմանալ պետք չէ, քանզի նրանք անկեղծորեն են դժգոհում, բայց ոչ թե «անկախներից», այլ այն լրատվամիջոցներից, որոնք չեն մտել «Գեբելսյան» քարոզչահամակարգի մեջ և չեն զբաղվում հանրային մանիպուլյացիաներով։
«Վերջի բոլշևիկին» նյարդայնացնում է այդ վիճակը, ու նա ստիպված անձամբ է «մեյդան» մտնում, որպեսզի արդարացնի իշխանությունների պարտադիր կուտակային թալանը, բայց խիարը, ինչպես միշտ, թարս է բուսնում։ Իսկ այրվող թևերով «անկախներն» անկարող են փրկել իրենց տիրոջը, քանզի մեկը լինի իրենց փրկի։
«Անկախ» մամուլի այրվող թևերը
ՀՀ արտաքին ու ներքին քաղաքականությունն ամբողջությամբ տապալած Սերժ և Տիգրան Սարգսյանները շատ են սիրում հայտարարել, թե «զատո» մեզ մոտ խոսքի ազատության աննախադեպ աճ է արձանագրվել և մամուլը դարձել է անկախ։
Լրատվական դաշտի մի շարք ներկայացուցիչներ էլ են սիրում հայտարարել, թե այժմ մամուլի դաշտը համեմատաբար լավ վիճակում է։ Բայց այդպե՞ս է դա արդյոք։
«Ազատ» մամուլի և խոսքի ազատության հաղթարշավի մասին խոսակցություններն, իրականում, դեմագոգիայի ու կատարյալ ցինիզմի դրսևորումներ են։ Ասվածի վառ ապացույցը շարմազանովական շրջաբերականների բացահայտումն էր։
Պարզվում է, որ ազատ և անկախ մամուլն այն է, երբ ՀՀԿ խոսնակ Շարմազանովը Բաղրամյան 26–ի տակ գործող, այսպես կոչված, ազատների ու անկախների անունից ինքն իրեն հարց է տալիս ու ինքն էլ պատասխանում այդ հարցին, իսկ լրատվամիջոցներ կոչվածները տարածում են «իրենց» տված հարցի պատասխանները։
Ասել է թե՝ Հայաստանում ստեղծված է ոչ թե ազատ ու անկախ լրատվամիջոցների ցանց, այլ «Գեբելսյան» քարոզչամեքենա, որի հիմնական ֆունկցիան գաղջ մթնոլորտ ստեղծելն ու «հակալօլիգարխիկ» կոդերով «Վերջի բոլշևիկի» աթոռն անառիկ պահելն է՝ սեփականության վերաբաշխման և «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման նպատակով։
Սերժ և Տիգրան Սարգսյանները հանրային հենարան չեն ունեցել, չունեն և չեն էլ ունենալու։ «Անկախ» մամուլի ֆունկցիան, ըստ այդմ, իշխանությունների համար հանրային աջակցությանն իմիտացիա ապահովելն է՝ «դհոլային» գործիչների, «պոլիտԾիխնոլոգների» և մի քանի հոգանոց «քաղաքացիականների» օգնությամբ։
Սերժ Սարգսյանին այս «անկախները» պետք են նաև քաղաքական դաշտը պղտորելու և բոլորին սևացնելու համար, որպեսզի իր սևությունը չերևա։
Այո՛, Հայաստանում կան իշխանական վերահսկողությունից դուրս գործող անկախ լրատվամիջոցներ։ Խոսքս հատկապես համացանցային տիրույթին է վերաբերում, բայց դա ի հեճուկս Սերժ Սարգսյանի ցանկության է ստացվել։

Սևակ Մինասյան