Լրահոս

06.03.2014 17:01


Էկոնոմիկայի նախարարության պարզաբանումը

Էկոնոմիկայի նախարարության պարզաբանումը

Ազատ տնտեսական գոտում (ԱՏԳ) շահագործողների թույլտվության տրամադրման մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովը, մանրամասն ուսումնասիրելով UFGroup ընկերությյան կողմից «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստանալու համար ներկայացրած հայտը (գործարար ծրագիրը) և գնահատելով այն ՀՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 1521-Ն որոշման հավելված 2-ի IV-րդ գլխով սահմանված գործարար ծրագրի գնահատման չափանիշներով, գտել է, որ ծրագիրն ունի մի շարք բացթողումներ ու թերություններ և չի համապատասխանում պահանջվող չափանիշներին: Այդուհանդերձ հայտատուին հնարավորություն է ընձեռվել լրամշակել գործարար ծրագիրը` միջգերատեսչական հանձնաժողովի կողմից բացասական գնահատականի չարժանանալու համար:

Ընկերությանն ուղարկվել է էլեկտրոնային նամակ, որում մանրամասն և հանգամանալից ներկայացվել են գործարար ծրագրում առկա թերությունները: Սակայն UFGroup ընկերության կողմից ներկայացված լրամշակված հայտը նույնպես չի համապատասխանել պահանջվող չափանիշներին, ինչի համար էլ արժանացել է միջգերատեսչական հանձնաժողովի բացասական գնահատականին: Պատճառները հետևյալն են.

  • · համաձայն գործարար ծրագրի` կատարվելիք ներդրումները կազմելու են մոտ 350 000 ԱՄՆ դոլար (ի համեմատություն նշենք, որ ԱՏԳ շահագործողի թույլտվություն ստացած մեկ այլ ընկերություն ներդնելու է ավելի քան 6 մլն ԱՄՆ դոլար), որի մեծ մասը` մոտ 60%-ը, կազմում է աշխատավարձի ֆոնդը,
  • · ներդրումները տրված չեն տարիների կտրվածքով և հիմնականում կատարվելու են գործունեության սկզբնամասում,
  • · որպես ներդրում ներկայացվող առկա պայմանագրերը և հեղինակային իրավունքները ընդամենը փոխանցվելու են գործող բիզնեսից նոր ստեղծվածին,
  • · սկզբնական և լրամշակված գործարար ծրագրերի վերլուծությունից պարզ է դառնում նաև, որ իրականում տեղի է ունենալու համակարգիչների և գույքի փոխանցում գործող բիզնեսից նոր ստեղծվածին,
  • · ակնհայտ է, որ փորձ է կատարվում գործող բիզնեսը նոր բիզնեսի անվան տակ տեղափոխել ազատ տնտեսական գոտի,
  • · անգամ հաշվի չառնելով գործող բիզնեսի տեղափոխման հարցը ԱՏԳ, ընկերությունը ստեղծում է ընդամենը 40 աշխատատեղ (համեմատության համար նշենք, որ թույլտվություն ստացած մեկ այլ ընկերություն նախատեսում է ստեղծել 70 նոր աշխատատեղ), ինչպես նաև ընկերությունը չի նախատեսում ոչ մի սոցիալական միջոցառումներ իր աշխատակիցների համար,
  • · ընկերության գործունեությունը դժվար է համարել նորարարական:

Վերոնշյալ փաստարկներն արտացոլված են շահագործողի հայտի գնահատականների մեջ, օրինակ` «Աշխատատեղերի քանակը և այլ սոցիալական միջոցառումները» չափանիշով ծրագիրը միջինում գնահատվել է 30 միավոր, «Ընդհանուր ներդրումների ծավալը» չափանիշով ծրագիրը միջինում գնահատվել է 13 միավոր, «Տեխնոլոգիական նորարարությունների կիրառումը» չափանիշով ծրագիրը միջինում գնահատվել է 20 միավոր և այլն:

Այսպիսով` հաշվի առնելով վերոնշյալ և այլ փաստերը, գործարար ծրագրի միջին կշռված գնահատականը կազմել է 37.2 միավոր (ացողիկ շեմը 60 միավոր է):

Հարկ է նաև նշել, որ ՀՀ ազատ տնտեսական գոտիները ստեղծվում են ոչ թե գործող բիզնեսներըհարկային դաշտից դուրս բերելու, այլ ՀՀ արտահանումը, օտարերկրյա ուղղակի ներդրումները, այդթվում հանրահայտ բրենդային և վերազգային կորպորացիաների ներդրումները խթանելու, նորաշխատատեղեր ստեղծելու և նոր տեխնոլոգիաների զարգացման նպատակով: Կարծում ենք, որUFGroup ընկերության ծրագիրը չի ծառայում և ոչ մի նշված նպատակների իրականացմանը:

Միաժամանակ կարծում ենք, որ «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդկետով նշված դրույթը պետք է պահպանվի ոչ միայն ֆորմալ առումով.

Հոդված 3. Օրենքում կիրառվող հասկացությունները

3) ազատ տնտեսական գոտու շահագործող (այսուհետ` շահագործող)` սույն օրենքին համապատասխանբացառապես ազատ տնտեսական գոտում ձեռնարկատիրական գործունեությունիրականացնող Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային իրավաբանականանձ, անհատ ձեռնարկատեր կամ մասնաճյուղ, ինչպես նաև օտարերկրյա կազմակերպությաններկայացուցչություն, որն ունի կառավարության կողմից տրված համապատասխան թույլտվություն ևկազմակերպչի հետ կնքված համապատասխան պայմանագիր:

Մարտի 6-ին ՀՀ կառավարության որոշմամբ «Յուէֆգրուպ» սահմանափակ պատասխանատվությամբընկերությանն «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվության տրամադրման հայտըմերժվել է:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը