Արագածոտնի գյուղացիների պահանջով ՀԷԿ կառուցող շինտեխնիկան դուրս բերվեց տարածքից
Արագածոտնի մարզի 6 գյուղերի բնակիչների պահանջով տարածքում ՀԷԿ-ի կառուցման համար աշխատանքներ կատարող «Գահա էներջի» ընկերությունը դուրս է բերել ողջ տեխնիկան: iLur.am-ին այս մասին տեղեկացրեց Օհանավան գյուղի բնակիչ Վարդան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ ՀԷԿ-ի շինարարության կասեցման պահանջով այսօր բնակիչները փակել էին Երեւան-Վանաձոր ավտոմայրուղին:
Վարդան Պողոսյանը տեղեկացրեց, որ Արագածոտնի մարզպետի, Երեւանից ժամանած բարձրաստիճան ոստիկանների ուղեկցությամբ բողոքավորները, ճանապարհը բացելուց հետո, մեկնել են «Դեմեր» կոչվող այգիներ եւ հորդորել են դուրս բերել շինտեխնիկան: Ողջ տեխնիկան` մի քանի բեռնատարներ եւ ամբարձիչներ, մեկնել են տարածքից:
Սակայն քիչ անց ցուցարարները նկատել են, որ տարածքից դուրս բերված տեխնիկան թաքցրել են մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող սառցարաններում:
«Գյուղացիները հիմա պահանջում են սառնարաններից հանել տեխնիկան: Թող հանեն` Երեւան տանեն, տարածքից լրիվ հեռացնեն», - ասաց մեր զրուցակիցը:
Վարդան Պողոսյանը նշեց նաեւ, որ այսօրվա բողոքավորները թեեւ տեղի են տվել ոստիկանների եւ մարզային իշխանությունների խնդրանքին եւ բացել են ճանապարհը, բայց վճռական են տրամադրված:

Մանրամասները՝ iLur.am–ում։