Մարտի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր համերգասրահում ՀՀ արտաքին գործերի նախարարության հովանու ներքո տեղի կունենա Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, ARARAT կոնյակների աջակցությամբ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի կողմից կազմակերպված հանրահայտ ֆրանսիացի երգչուհի Պատրիսիա Կաասի համերգը` որպես Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկի գալա համերգ:
Երկամսյակի պաշտոնական մեկնարկը կազդարարվի մարտի 10-ին ժամը 12:30-ին ՀՀ ԱԳՆ-ում կայանալիք մամուլի ասուլիսով: Ասուլիսի բանախոսներն են լինելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան, Ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Լուկաս Գասսերը: Ասուլիսին ներկա կգտնվի նաև Պատրիսիա Կաասը:
Մարտի 9-ից մինչև մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում ողջ Հայաստանում տեղի կունենան ավելի քան 400 ֆրանկոֆոն մշակութային, գեղարվեստական, բուհական և դպրոցական միջոցառումներ:
ՀՀ ԱԳ նախարարության կողմից համակարգվող ֆրանկոֆոն այս տոնակատարության կազմակերպման աշխատանքներում իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել ՀՀ պետական կառույցները` ՀՀ Ազգային ժողովը, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի նախարարությունները, Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները:
Երկամսյակի կազմակերպման գործում իրենց զգալի ներդրումն են ունեցել նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ և դիտորդ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները, մասնավորապես` Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Լիբանանի և Լիտվայի դեսպանությունները:
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում կայանալիք միջոցառումների ամբողջական ծրագիրը հասանելի է հետևյալ կայքէջում` www.mfa.am/francophonie ։
Հայաստանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը