Տնտեսական

07.03.2014 10:08


Ժամկետանց ձուն տեղափոխվել է մարզեր՝ վաճառելու

Ժամկետանց ձուն տեղափոխվել է մարզեր՝ վաճառելու

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջերս Հայաստան ներկրված ժամկետանց հավկիթը մայրաքաղաքից հանվել է և տեղափոխվել մարզեր՝ վաճառելու:

Նշենք, որ մասնագետները պնդում էին, որ Երևանյան խանութներում վաճառվող ներկրված հավկիթը, որն ունի 65 օր պիտանելիության ժամկետ, ժամկետանց է և ենթակա չէ վաճառքի: «Ըստ հայաստանյան տեխնիկական կանոնակարգի՝ հավկիթի պիտանելիության ժամկետը 25 օր է: Մենք սրա հետ կապված ունեցել ենք բողոք: Խնդիրն այստեղ հետևյալն է, որ Հայաստանում այլ է տեխնիկական կանոնակարգը, իսկ Ուկրաինայում ՝ այլ: Եթե մենք սխալ մակնշումով հավկիթ ենք հայտնաբերել, ապա կասեցրել ենք դրա վաճառքը, որը ժակետանց է եղել, ոչնչացրել ենք»,–«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառյության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Ղուլյանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը