Լրահոս

07.03.2014 10:33


Պուտինն ու Օբաման հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Օբաման հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց են ունեցել ու քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։ «Взгляд»–ի փոխանցմամբ՝ կողմերն ընդգծել են, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները չպետք է տուժեն արտաքին լոկալ խնդիրների պատճառով։

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը չի կարող անտեսել իրենից ակնկալվող օգնությունը, և գործում է միջազգային օրենքներին համահունչ։

Նա նաև համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայի ժամանակավոր կառավարությունը երկրի արևելյան, հարավարևելյան շրջաններին ու Ղրիմին ապօրինի որոշումներ է պարտադրում։

Իր հերթին, Օբաման անհրաժեշտ է համարել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը հարթելու նպատակով ուղիղ բանակցություններ անցկացնել Մոսկվայի ու Կիևի միջև և դիտորդներ ուղարկել այնտեղ։

Օբաման վստահ է, որ ստեղծված իրավիճակը դիվանագիտական լուծման ճանապարհ ունի, որը բխում է և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի, և՛ միջազգային հանրության շահերից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը