Լրահոս

07.03.2014 10:44


Այսօր ՀՀ ֆինանսների նախարարության մոտ բողոքի գործողություն տեղի կունենա (լուսանկար)

Այսօր ՀՀ ֆինանսների նախարարության մոտ բողոքի գործողություն տեղի կունենա (լուսանկար)

Դ!ԵՄ ԵՄ – Հակազդենք Ֆինանսների նախարարության ապօրինություններին

Սիրելի հայրենակիցներ,

Մարտի 7-ին՝ ժամը 12:30-ին, հավաքվում ենք ֆինանսների նախարարության մոտ, մեր բողոքն ու անհամաձայնությունը հայտնելու այդ կառույցի ապօրինի գործողություններիկապակցությամբ:

Այլևս անհանդուրժելի են ֆինանսների նախարարության կողմից գործադրվող ճնշումները գործատուների ու հաշվապահների վրա՝ ստիպելով նրանց կատարել փոխանցումներ կենսաթոշակային կամուրջ հաշիվներին, ինչպես նաև ապօրինաբար ստիպելով աշխատողներին ընտրել ֆոնդեր և կառավարիչներ:

Գերազանցելով իր լիազորությունների շրջանակը՝ ճնշման, ապատեղեկատվություն տարածելու և ահաբեկման միջոցով, ֆինանսների նախարարությունը գործատուներից ուղղակիորեն կորզում է պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները:

Ուստի և մենք, որպես ՀՀ քաղաքացիներ, չպետք է թույլ տանք ֆինանսների նախարարության իրավասությունների որևէ սահմանազանցում:

Այս նպատակով, կոչ ենք անում ձեզ մարտի 7-ին՝ ժամը 12:30-ին, հավաքվել ֆինանսների նախարարության մոտ՝ մեր իրավաչափ պատասխանը տալու այս ապօրինություններին:

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Այս խորագրի վերջին նյութերը