Տնտեսական

07.03.2014 11:23


Ս. Սարգսյանն իր վերահսկողության տակ է վերցնում խիստ վտանգավոր ծրագիրը

Ս. Սարգսյանն իր վերահսկողության տակ է վերցնում խիստ վտանգավոր ծրագիրը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ կառավարության երեկվա նիստում որոշվել է Սևանում ձկնաբուծության ծրագրի Հոգաբարձուների խորհրդի նախագահ նշանակել Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանին։

Այդպիսով՝ Ս. Սարգսյանն իր անձնական վերահսկողության տակ է վերցնում Սևանա լիճը մի հսկա ձկնաբուծարանի վերածող այս խիստ վտանգավոր ծրագիրը։

Շատ անկախ մասնագետներ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեցին, որ ցանցավանդակային եղանակով ձկնարտադրության այս ծրագիրը կործանարար նշանակություն կունենա՝ լճի էկոհամակարգի փոփոխության և քաղցրահամ ջրի որակական անդառնալի փոփոխությունների առումով։

Ծրագրված է լճում ցանցավանդակներ սարքել և բուծել մինչև 50 հազար տոննա ձուկ։ Սակայն ձկների արտաթորանքներն ու կերի ավելցուկները հանգեցնելու են լճի անվերահսկելի աղտոտման։ Էլ չասած՝ որ գերշահույթներ ստանալու նպատակով ձկներին կարող է տրվել գենետիկորեն մոդիֆիկացված կեր՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։
Այսպիսով պարզ դարձավ, թե ինչով կարող էր պայմանավորված լինել Արարատյան դաշտավայրի ընդերքային ջրերի անխնա օգտագործման հարցում իշխանությունների հանկարծահաս մտահոգությունը։ Պատճառն ընդամենը ձկնաբուծական բիզնեսում մրցակիցներին դուրս թողնելն էր»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը