Աշխարհ

12.08.2009 17:00


Ռուսաստանը 15-16 մլրդ ռուբլի կտրամադրի Աբխազիայում բազա ստեղծելու համար

Ռուսաստանը 15-16 մլրդ ռուբլի կտրամադրի Աբխազիայում բազա ստեղծելու համար

2010թ. Ռուսաստանը մոտ 2,5 մլրդ ռուբլի կծախսի Աբխազիայի բյուջեին աջակցելու համար և ավելի քան 15 մլրդ՝ ռազմական բազայի և սահմանի կառուցման համար։ Այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն իր՝ Աբխազիա կատարած այցի ժամանակ։

-Այս տարի Աբխազիայի բյուջեի աջակցման համար մենք տրամադրել ենք մոտ 2,5 մլրդ ռուբլի, մյուս տարի այդ թիվը մի փոքր քիչ կլինի։ Սակայն մյուս տարի անվտանգության հարցերի լուծման, այսինքն՝ մեր ռազմական բազայի և Աբխազիայի պետական սահմանի կառուցման համար մենք մեծ գումարներ ենք ուղղել՝ մոտ 15 ռուբլի,- հավելել է Ռուսաստանի վարչապետը։

Նա նշել է՝ դա սահմանի ամրապնդում է և ժամանակակից սահմանի ստեղծումը, այլ ոչ թե «Մաժինո գծի»։

Պուտինի գնահատականներով՝ ևս 4 մլրդ ռուբլի կպահանջվի ենթակառուցվածքների նախագծերի իրականացման համար՝ կապված տրանսպորտի զարգացման և սահմանային անցակետերի կառուցման հետ։

-Անկեղծ կլինեմ. մենք ֆինանսավորման հստակ աղբյուրներ չենք որոշել, սակայն խճուղային ճանապարհների զարգացման, կամրջի կառուցման, Սոչիի և Սուխումիի միջև երկաթուղու վերանորոգման և ծովային ճանապարհի լիարժեք բացման համար կպահանջվի մոտ 4 մլրդ ռուբլի,- ասել է նա։

Նա նաև նշել է, որ այդ հաշվարկները դեռևս պատշաճ ձևով չեն արվել, սակայն փորձագետներն աշխատում են դրանց ուղղությամբ։

Ըստ «ИТАР-ТАСС»-ի

Այս խորագրի վերջին նյութերը