7 գյուղերի գյուղապետերը հրավիրվել են ՀՀ ոստիկանապետի մոտ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Արագածոտնի մարզի Կարբի և Օհանավան գյուղերի մոտ կառուցվող ՀԷԿ-ի շինարարության դեմ բողոքող 7 գյուղերի բնակիչները փակել էին Երևան-Ապարան ավտոճանապարհը: Այսօրվա ասուլիսին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը տեղեկացրել է, որ 7 գյուղերի գյուղապետերին և գյուղերից 5-ական ներկայացուցիչներին այսօր հրավիրել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մոտ` քննարկելու ստեղծված իրավիճակը:
Լրագրողների հարցին, թե ի՞նչ է պատրաստվում ոստիկանապետը քննարկել գյուղապետերի հետ, պատգամավորը ասաց, որ դա պարզ կլինի հանդիպումից հետո։

7or.am