Մեծ տարածում է գտել վարկածը, որի համաձայն՝ Կանանց միջազգային տոնի՝ մարտի 8-ի նշումը սկսվել է ցույցից, որը 1857թ. անկացրին Նյու Յորքի տեքստիլ արդյունաբերության գործարաններում աշխատող կանայք։ Նրանք բողոքում էին աշխատանքային վատ պայմաններից և ցածր աշխատավարձից։
1908թ. մարտի 8-ին Նյու Յորքի կանանց սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունը հանրահավաք անցկացրեց կանանց իրավահավասարության պաստառներով և կարգախոսներով։ Այդ օրը մոտ 15 000 կին երթով անցել է գրեթե ողջ քաղաքով՝ պահանջելով աշխատանքային օրվա կրճատում, տղամարդկանց հավասար աշխատավարձ, ինչպես նաև ընտրության իրավունքի տրամադրում։
1910թ. Կլարա Ցետկինը Կանանց միջազգայի սոցիալիստական խորհրդաժողովի ժամանակ առաջարկել է կանանց միջազգային օր նշանակել։ Ենթադրվում էր, որ այդ օրը կանայք պետք է երթեր և հանրահավաքներ կազմակերպեին իրենց խնդիրներին հանրության ուշադրությունը գրավելու համար։ Մարտի 8-ը առաջարկվել է «դատարկ կաթսաների երթի» կապակցությամբ։
Սկսած 1975թ.՝ ՄԱԿ-ը մարտի 8-ը նշում է որպես կանանց միջազգային օր։ 1977թ. ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժաղավը պետություններին առաջարկել է իրենց ավանդույթներին և սովորույթներին համապատասխան՝ այդ տարվա ցանկացած ամսաթվի նշանակել Կանանց իրավունքների պայքարի միջազգային օրը։ Այդ որոշումն ընդունվել է Կանանց միջազգային տարվա, ինչպես նաև Կանանց միջազգային տասնամյակի կապակցությամբ (1976-1985թթ.)։
Նորանկախ Հայաստանում մի պահ այդ տոնը հանվեց օրացույցից, և մայրության ու գեղեցկության օր սահմանվեց ապրիլի 7–ը։ Հետո մարտի 8–ը կրկին վերականգնվեց որպես տոնական և ոչ աշխատանքային օր։
«7օր»-ի խմբագրակազմը շնորհավորում է բոլոր կանանց և աղջիկներին մարտի 8-ի տոնի կապակցությամբ:
Շնորհավոր մարտի 8