Լրահոս

07.03.2014 14:06


Մանրադրամներ են նետել Ֆինանսների նախարարության մուտքի մոտ

Մանրադրամներ են նետել Ֆինանսների նախարարության մուտքի մոտ

Այսօր ՀՀ ֆինանսների նախարարության մոտ բողոքի գործողություն իրականացնող «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամներն իրենց հետ վերցրել էին նաև սուլիչներ, թմբուկներ, ձայն արձակող այլ սարքեր և մանրադրամներ։

Ցուցարարները մանրադրամները նետել են նախարարության մուտքի մոտ՝ ասելով՝ ընդմիջո՛ւմ արեք։

Այնուհետև նրանք շարժվել են դեպի ոստիկանություն։

Հիշեցնենք, որ փողոցը փակելուց հետո ցուցարարներից մի քանիսին բերման էին ենթարկել ոստիկանություն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը