Թուրքիան կարող է արգելափակել «Facebook»–ն ու «YouTube»–ը
Թուրքիայի իշխանությունները, հնարավոր է, արգելափակեն օգտատերերի մուտքը «Facebook» և «YouTube» սոցիալական կայքեր։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը «ATV-A Haber» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Անցած շաբաթ «YouTube»–ում տեղադրվել էր Թուրքիայի վարչապետի և նրա որդու ենթադրյալ հեռախոսազրույցի ձայնագրությունը՝ 2013 թ. դեկտեմբերի 17-18–ի ամսաթվով, որտեղ զրուցակիցները քննարկում են տասնյակ միլիոն եվրոների քողարկումը։ Ինքը՝ վարչապետը, վերոենթադրյալ ձայնագրությունը նենգաշորթություն և ագրեսիա է որակել հանրապետության հանդեպ։ Խիստ քննադատելով նման քայլերի դիմող մարդկանց՝ Էրդողանը հավաստիացրել է, որ վճռական է տրամադրված, և կանի ամեն ինչ նշված կայքերը փակելու համար, քանի որ դրանք քարոզում են անբարոյականություն և խրախուսում լրտեսություն։ Տեղեկացնում է «РИА Новости» –ին։