Լրահոս

07.03.2014 15:05


ՂԻՀ ընտրացուցակներ մուտքի արգելափակումը չի ազդի հանրաքվեի անցկացմանը

ՂԻՀ ընտրացուցակներ մուտքի արգելափակումը չի ազդի հանրաքվեի անցկացմանը

Պետական ընտրացուցակների տվյալների բազա մուտք գործելու արգելափակումը ՂԻՀ և Սևաստոպոլի տարածքում, որի մասին հայտարարել է Ուկրաինայի ԿԸՀ–ն, ոչ մի կերպ չի ազդի մարտի 16-ին անցկացվող հանրաքվեին։ Այս մասին հայտնել է ՂԻՀ Գերագույն ռադայի նախագահի առաջին տեղակալ Գրիգորի Իոֆֆեն, որը ղեկավարում է հանրաքվեն նախապատրաստող աշխատանքային խումբը։ Նրա խոսքերով՝ ընտրացուցակները պատրաստ են, և արդեն գտնվում են տեղական հանձնաժողովներում։

«Հանրաքվեն կանցկացվի անհրաժեշտ ողջ տեխնիկայի առկայությամբ։ Ընտրացուցակներն արդեն գտնվում են շրջաններում»,–նշել է նա։

Տեղեկացնում է Ղրիմի լրատվական գործակալությունը։

Այս խորագրի վերջին նյութերը