Լրահոս

08.03.2014 08:38


Կատուն հարձակվել է տղամարդու վրա թանկարժեք օծանելիքի պատճառով

Կատուն հարձակվել է տղամարդու վրա թանկարժեք օծանելիքի պատճառով

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայում: Պլիմոտ քաղաքում թանկարժեք օծանելիքի պատճառով կատուն հարձակվել է տղամարդու վրա: Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ 44-ամյա Յան Օլիվերը կնոջ հետ գնացել է հարևաններին հյուր: Երբ Յանը նրանց տուն է մտել, Բլու անունով կատուն մի քանի անգամ հարձակվել է Յանի վրա և խոր վերքեր է թողել տղամարդու գլխին:

Արդյունքում Յանին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ կարեր են դրել վերքերի վրա և համապատասխան պատվաստումներ արել:

Ավելի ուշ պարզվել է, որ կատվի ագրեսիվ վարքի պատճառը Յանի «Hugo Boss Bottled Night» օծանելիքի բույրն էր:

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Յանն ասել է, որ նեղացած չէ կատվից, սակայն չի պատրաստվում հրաժարվել օծանելիքից, քանի որ այն սիրով նվիրել է կինը, և բույրն էլ շատ է դուր գալիս իրեն:

Այս խորագրի վերջին նյութերը