-Ինձ թվում է, որ այդ հարցը հիմա ձգձգվում է. այդ ձգձգվելը մեր օգտին է։ Այդ հարցը պետք է լուծվի մեր օգտին, որովհետև արյուն ենք թափել ու չենք պատրաստվում այդ հողերը տալ,-«7օր»-ի հետ զրույցում խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա վիճակի մասին՝ ասել է երգիչ Ֆորշը։ Նրա խոսքերով՝ երկրի իշխանությունն էլ չի պատրաստվում գնալ ոչ հայանպաստ լուծման։
- Երբ նախագահները Մոսկվայում հանդիպում էին, վախ կար բոլորի մեջ։ Ընկերոջս հետ խոսում էինք, ու ես ասում էի՝ ա՛յ մարդ, չէ՛, բան չկա՛, ու տենց էլ եղավ։ Հայանպաստ լուծում եմ տեսնում,-ասել է Ֆորշը։
Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի՝ տարածքների վերադարձի մասին հայտարարությունների կապակցությամբ նա ասել է՝ «Մեթյու Բրայզան ղալաթ է արել»։
-Նրա ասածը յուրաքանչյուր հայի համար էական չէ։ Միանշանակ ոչ մի թիզ հող,-հավելել է նա։
Ֆորշ. «Ոչ մի թիզ հող»

7or.am