ԵՄ դեսպան. «Վիզային հնարավոր արգելքները չեն վերաբերի ՌԴ շարքային բնակիչներին»
Ռուսաստանում ԵՄ դեսպան Վիգաուդաս Ուշացկասը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ ԵՄ հնարավոր վիզային պատժամիջոցները ՌԴ–ի նկատմամբ չեն վերաբերի շարքային ռուսաստանաբնակներին։
Նախօրեին Եվրախորհրդի ղեկավար Հերման վան Ռոմփելը հայտարարել է՝ եթե բանակցությունները Մոսկվայի և Կիևի միջև տեղի չունենան, ապա ԵՄ–ն «լրացուցիչ միջոցների որոշում կընդունի», ինչպիսիք են վիզա ստանալու արգելքը, ակտիվների սառեցումը և Ռուսաստան–ԵՄ գագաթաժողովը չեղյալ հայտարարելը։ Ինչպես «РИА Новости»-ին հաղորդել է ՌԴ ԱԳՆ հատուկ գործերով դեսպան Անվար Ազիմովը, Ռուսաստանի բնակիչներին վիզա տրամադրելու հնարավոր արգելքը կխախտի ՌԴ–ի և ԵՄ–ի միջև գործող համաձայնությունը, ինչն անթույլատրելի է։

Տեղեկացնում է «РИА Новости»–ին։