Մարտի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Ինա Յանկուլովային, Եվրամիության խորհրդարանական բարեփոխումների հարցերի խորհրդատուներ Իլմարս Սոլիմսին, Կայա Կրավչիկին:
Կարեւորելով փոխգործակցությունը թե ԵՄ-ի, թե Արեւելյան գործընկերության շրջանակներում, ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ ԵՄ խորհրդարանական խորհրդատուների հետ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների եւ ԱԺ աշխատակազմի արդյունավետ աշխատանքը շարունակական կլինի նախանշված բոլոր ոլորտներում: Բարձր գնահատելով խոհրդարանական դիվանագիտությանը դերը` Հովիկ Աբրահամյանը վերահաստատեց Հայաստանի խորհրդարանի հանձնառությունը էլ ավելի խորացնելու համագործակցությունը ԵՄ կառույցների եւ ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարանների հետ թե երկկողմ, թե բազմակողմ հարթությունում:
Զրուցակիցներն ուրվագծեցին այն ուղղությունները, որոնցով պետք է համատեղ աշխատանքներ իրականացվեն: Խորհրդատուները ներկայացրին ՀՀ Ազգային ժողովում բարեփոխումների իրականացման վերաբերյալ իրենց ծրագրերը, տեսակետները, ինչպես նաեւ, իրենց դիտարկմամբ, Ազգային ժողովի համար կարեւորություն ներկայացնող կարճաժամկետ եւ երկարաժամկետ առաջնահերթությունները: Նրանք բարձր գնահատեցին ՀՀ ԱԺ նախագահի կողմից միջխորհրդարանական երկկողմ եւ բազմակողմ համագործակցության ակտիվացմանն ուղղված նախաձեռնությունները: Նրանք կարեւորեցին ԱԺ աշխատակազմի հետ արդյունավետ համագործակցությունը:
Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԵՄ խորհրդատուներին