Ժամեր առաջ Ադրբեջանի՝ Հայաստանի հետ սահմանակից Թովուզի շրջանում, համաձայն ադրբեջանական կողմի տեղեկությունների, ձերբակալել են ոմն հայ երիտասարդի, որին ներկայումս տեղափոխում են Բաքու։ Այդ մասին տեղեկացնում է Ռազմինֆոն:
Կայքը կապ հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ։ Վերջինիս խոսքերով՝ իրենք նման տեղեկություններ չունեն, ոչինչ ասել չեն կարող։
Ադրբեջանական xezerxeber.az կայքն արդեն հրապարակել է սահմանն անցած ՀՀ քաղաքացու լուսանկարը, որը քաղաքացիական հագուստով է, իսկ Ադրբեջանի Գերիների, պատանդների ու անհայտ կորածների պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովի խոսքերով՝ նա ծնվել է 1991-ին, անուն-ազգանունը՝ Արսեն Խոջայան։
Կայքին հաջողվեց պարզել, որ նման անձնական տվյալներով բնակիչ կա Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում։
ՀՀ քաղաքացի է անցել Ադրբեջանի սահմանը

Մանրամասները՝ razm.info–ում։