Լրահոս

08.03.2014 10:31


Հակասական տվյալներ են ստացվում անհետացած «Malaysian Airlines»–ի օդանավից

Հակասական տվյալներ են ստացվում անհետացած «Malaysian Airlines»–ի օդանավից

Չինական «Սինխուա» գործակալության տվյալներով՝ Վիետնամի իշխանություններն ազդանշան են բռնել կորած «Boeing»-ից: Իր հերթին, «Ռեյթեր» գործակալությունը, Վիետնամի ներկայացուցիչներին հղումով, հաղորդում է, որ ոչ մի ազդանշան էլ չի նկատվել:

«Boeing»-ը, որում եղել է 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ, ուղղություն վերցնելով Մալազիայի մայրաքաղաք Կուալա-Լումպուրից Պեկին, անհետացել է ռադարի էկրանից շաբաթ գիշեր: Չինական ԶԼՄ-ի փոխանցմամբ՝ օդանավը չի մտել Չինաստանի օդային սահման. տարբեր տվյալներով՝ կապն ինքնաթիռի հետ կորել է Վիետնամի տարածքում կամ Հարավ-չինական ծովում՝ ափից 220 կմ հեռավորության վրա: Անհետացած օդանավի որոնումները շարունակվում են: Տեղեկացնում է «РИА Новости»-ին:

Այս խորագրի վերջին նյութերը