Լրահոս

08.03.2014 10:50


«60 միլիոն դրամ է տրամադրել 18 հ/կ-ների ծխելու դեմ պայքարելու համար»

«60 միլիոն դրամ է տրամադրել 18 հ/կ-ների ծխելու դեմ պայքարելու համար»

«Չորրորդ իշխանություն»–ը գրում է.

«Բանից պարզվում է` 2013թ. նախագահի աշխատակազմը 60 միլիոն դրամ է տրամադրել 18 հասարակական կազմակերպությունների՝ ծխելու դեմ պայքարելու համար։ Այդ 60 միլիոնից 10 միլիոնը տրամադրվել է 4 կազմակերպությունների, որոնք ոչ միայն ոչինչ չեն արել, այլև հայտնի չէ՝ գոյություն ունեն, թե ոչ։

«ՉԻ» - փաստաթղթերով այդ կազմակերպություններն, իհարկե, գոյություն ունեն և գրանցված են հանրահայտ ՄԻԱԿ կուսակցության անդամների անուններով։


Ավելին՝ վստահ ենք, որ նրանք ընդհատակյա դաժան պայքար են մղում ծխելու դեմ։ Հետո ինչ, որ այդ հ/կ-ները հայտնաբերել հնարավոր չէ։ Բելառուս պարտիզաններին նույնպես հայտնաբերելը դժվար էր, բայց նրանք լավ պայքարում էին ֆաշիստական զորքերի դեմ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը