Աշխարհ

08.03.2014 11:00


«Մայդանի խորհուրդը» նորից պահանջել է իր հետ համաձայնեցնել Ուկրաինայի կառավարության կազմը

«Մայդանի խորհուրդը» նորից պահանջել է իր հետ համաձայնեցնել Ուկրաինայի կառավարության կազմը

«Մայդանի խորհուրդը» պահանջել է նորից իր հետ համաձայնեցնել նախարարության կազմը: «Խորհրդի» հաղորդագրության մեջ ասվում է, որ նախարարներին հրավիրել են «Նառոդնոե վեչեին», որը տեղի կունենա մարտի 9-ին Կիևի Անկախության հրապարակում։

«Յուրաքանչյուր նախարար պետք է կարճ ելույթով հանդես գա՝ ինչպիսի կրթություն ունի, որտեղ է աշխատել և ինչի է ուզում հասնել այդ պաշտոնում: Եթե Մայդանն ասի, որ չի հավատում այդ մարդուն, ապա երկրորդ օրը նա պետք է վայր դնի իր լիազորությունները, իսկ Ռադան պետք է նոր մարդ հաստատի այդ պաշտոնում»,–ընդգծել են «Մայդանի խորհրդում»:

Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը