Լրահոս

08.03.2014 10:58


«Տիգրան Սարգսյանի հայտարարությունից հետո ՓՄՁ-ն ավելի վատ վիճակում է հայտնվել»

«Տիգրան Սարգսյանի հայտարարությունից հետո ՓՄՁ-ն ավելի վատ վիճակում է հայտնվել»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Դեռ 2011թ. հուլիսին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր Հայաստանում փոքր ու միջին բիզնեսի զարգացմանն աջակցելու մասին, նույնիսկ ստեղծել համապատասխան խորհուրդ։ Բայց արի ու տես, որ դրանից հետո, այս տարիների ընթացքում, ՀՀ-ում ՓՄՁ-ն գնալով ավելի վատ վիճակում է հայտնվել։ Այդ մասին վկայում են անգամ պաշտոնական տվյալները։


2011թ. ՀՀ-ում գործել է մանրածախ առևտրի 19 հազար 862 օբյեկտ։ Այդ ժամանակ մինչև 5 աշխատող ունեցող գերփոքր խանութների քանակը կազմել է 12 հազար 520, իսկ փոքրերինը՝ 752 հատ։ Իսկ ահա 2013թ. մանրածախ առևտրի օբյեկտների քանակը նվազել է՝ կազմելով 17 հազար 91 հատ, իսկ գերփոքր խանութների թիվը դարձել է 11 հազար 597, փոքրերինը՝ 744 հատ։

Փաստորեն, ճիշտ էր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, երբ ժամանակին առաջարկում էր. «Եթե վարչապետը մի 8 ամսով արձակուրդ վերցնի, եթե նախարարները մի տարի նախարարություններում չերևան, այո, կհաջողվի 10-12 տոկոս աճ ապահովել»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը