Լրահոս

08.03.2014 11:33


«Չեն ուզում, որ «Նաիրիտ»–ից լափած փողերի տեղերն իմացվեն»

«Չեն ուզում, որ «Նաիրիտ»–ից լափած փողերի տեղերն իմացվեն»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գերագույն խորհրդի և Աժ նախկին պատգամավոր, «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Գագիկ Ներսիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ չնայած հավաստիացումներին՝ «Նաիրիտ»-ը չի կարող բնականոն կերպով գործարկվել։ ««Նաիրիտ»-ն արդեն 4 տարի գոյություն չունի։ Խաբում են ժողովրդին, փող չեն ուզում տալ, կերակրում են ստերով։ 400 միլիոն պարտք ունեն, հիմա ասում են՝ ռուսները գալու են 500 միլիոն փող ներդնեն, որ ի՞նչ անեն։ Պարտքը տան 400 միլիոնի, էն 100 միլիոնը ի՞նչ անեն, իրար մեջ կիսեն, թողնեն գնան»,- տարակուսանքով հայտարարեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ Աժ իշխող խմբակցությունները մերժել են «Նաիրիտ»-ի գործով հանձնաժողով ստեղծելու գաղափարը, քանի որ չեն ուզում, որպեսզի այդ գումարների փոշիացման հեղինակներն ի հայտ գան։

«Քննարկելու բան էլ չկա, պարզապես չեն ուզում, որ այդ լափած փողերի տեղերն իմացվեն, և կոնկրետ անձինք բացահայտվեն, այդքան բան»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Այս խորագրի վերջին նյութերը