Նկարչուհին չի ցանկանում ցուցադրվել ՀՀԿ դրոշի ներքո
Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպվել էր «Նկարչուհիները կանանց տոնին» անվամբ ցուցահանդես: Ցուցահանդեսի պաստառի վրա նշված էր «Հանրապետական կուսակցության կանանց խորհուրդ» անվանումը, ինչպես նաեւ տեղադրված էր ՀՀԿ տարբերանշանը: Միության շենքի ներսում կուսակցությունը թեյնիկներ եւ ծաղկեփնջեր էր բաժանում ցուցահանդեսի մասնակից նկարչուհիներին: Նկարչուհի Մարիամ Մուղդուսյանը «Հետքին» հայտնեց, որ ցուցահանդեսի մասնակցության հայտարարությունում որեւէ կերպ չէր նշվել այն մասին, որ Հանրապետականն է կազմակերպում այն. «Ես ցուցահանդեսից մեկ օր առաջ գալիս, տեսնում եմ պաստառը ու նոր եմ իմանում այն մասին, որ այն կազմակերպել է ՀՀԿ կանանց խորհուրդը: Որպես անկուսակցական եւ ազատ նկարչուհի՝ ես չեմ ցանկանում ցուցադրվել մի ցուցահանդեսում, որը քաղաքական նպատակներ ունի: Թող ինձ տեղեկացնեին, որ սա ՀՀԿ-ական ցուցահանդես է, ես ինքս կորոշեի՝ մասնակցե՞լ Հերմինե Նաղդալյանի կողմից կազմակերպվող ցուցահանդեսին, թե՞ ոչ»,- ասում է նկարչուհին: Ցուցահանդեսը դիտելու էին եկել նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը: «Ես ՀՀԿ-ի կողմից թեյնիկ ստանալու համար չեմ ցուցադրվում: Սա մշակույթի, արվեստի ՀՀԿ-ացում է եւ գագաթնակետն է արդեն՝ արվեստագետի հանդեպ էժան վերաբերմունքի: Ցուցասրահում արվեստի շունչն իսպառ բացակայում էր, քանի որ այդ աշխատանքները կախված են, որ մի քանի չինովնիկ հերթական «պտիչկան» դնեն՝ արվեստի ոլորտում իրականացրած իրենց միջոցառումների ցանկում: Ես չեմ ուզում իրենց «պտիչկան» ապահովել: Ամենավատն այն է, որ Նկարիչների միությունն է գնում կուսակցականացման, իսկ ես այդ կարծիքը չունեի միության մասին: Իմ այսօրվա բողոքից հետո միգուցե նրանք այլեւս նկարներս չվերցնեն ցուցադրության, բայց շատ ավելի այլընտրանքային տարբերակներ կան ցուցադրվելու, քան սովետական ճանապարհն է: Խորհրդային տարիներից ոչինչ չի փոխվել. արվեստագետին նախ փորձում են դարձնել ոչնչություն, իշխող կուսակցության ստրուկ, հետո նոր ցուցադրել»,- ասում է Մարիամ Մուղդուսյանը:
Նկարիչների միության քարտուղար Խաչատուր Ազիզյանը «Հետքի» հարցին, թե ի՞նչ մասնակցություն է ունեցել Հանրապետական կուսակցությունը՝ ցուցահանդեսի կազմակերպման հարցում, պատասխանեց. «Ոչ մի ֆինանսավորում չկա, ուղղակի հանրապետական կանանց խորհուրդը նվերներ է տվել, որն ամեն տարի անում են: Իսկ կազմակերպչական մնացած հարցերով միությունն է զբաղվել»: Մանրամասները` hetq.am-ում։
Նկարչուհին չի ցանկանում ցուցադրվել ՀՀԿ դրոշի ներքո
Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպվել էր «Նկարչուհիները կանանց տոնին» անվամբ ցուցահանդես: Ցուցահանդեսի պաստառի վրա նշված էր «Հանրապետական կուսակցության կանանց խորհուրդ» անվանումը, ինչպես նաեւ տեղադրված էր ՀՀԿ տարբերանշանը: Միության շենքի ներսում կուսակցությունը թեյնիկներ եւ ծաղկեփնջեր էր բաժանում ցուցահանդեսի մասնակից նկարչուհիներին:
Նկարչուհի Մարիամ Մուղդուսյանը «Հետքին» հայտնեց, որ ցուցահանդեսի մասնակցության հայտարարությունում որեւէ կերպ չէր նշվել այն մասին, որ Հանրապետականն է կազմակերպում այն. «Ես ցուցահանդեսից մեկ օր առաջ գալիս, տեսնում եմ պաստառը ու նոր եմ իմանում այն մասին, որ այն կազմակերպել է ՀՀԿ կանանց խորհուրդը: Որպես անկուսակցական եւ ազատ նկարչուհի՝ ես չեմ ցանկանում ցուցադրվել մի ցուցահանդեսում, որը քաղաքական նպատակներ ունի: Թող ինձ տեղեկացնեին, որ սա ՀՀԿ-ական ցուցահանդես է, ես ինքս կորոշեի՝ մասնակցե՞լ Հերմինե Նաղդալյանի կողմից կազմակերպվող ցուցահանդեսին, թե՞ ոչ»,- ասում է նկարչուհին:
Ցուցահանդեսը դիտելու էին եկել նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը:
«Ես ՀՀԿ-ի կողմից թեյնիկ ստանալու համար չեմ ցուցադրվում: Սա մշակույթի, արվեստի ՀՀԿ-ացում է եւ գագաթնակետն է արդեն՝ արվեստագետի հանդեպ էժան վերաբերմունքի: Ցուցասրահում արվեստի շունչն իսպառ բացակայում էր, քանի որ այդ աշխատանքները կախված են, որ մի քանի չինովնիկ հերթական «պտիչկան» դնեն՝ արվեստի ոլորտում իրականացրած իրենց միջոցառումների ցանկում: Ես չեմ ուզում իրենց «պտիչկան» ապահովել: Ամենավատն այն է, որ Նկարիչների միությունն է գնում կուսակցականացման, իսկ ես այդ կարծիքը չունեի միության մասին: Իմ այսօրվա բողոքից հետո միգուցե նրանք այլեւս նկարներս չվերցնեն ցուցադրության, բայց շատ ավելի այլընտրանքային տարբերակներ կան ցուցադրվելու, քան սովետական ճանապարհն է: Խորհրդային տարիներից ոչինչ չի փոխվել. արվեստագետին նախ փորձում են դարձնել ոչնչություն, իշխող կուսակցության ստրուկ, հետո նոր ցուցադրել»,- ասում է Մարիամ Մուղդուսյանը:
Նկարիչների միության քարտուղար Խաչատուր Ազիզյանը «Հետքի» հարցին, թե ի՞նչ մասնակցություն է ունեցել Հանրապետական կուսակցությունը՝ ցուցահանդեսի կազմակերպման հարցում, պատասխանեց. «Ոչ մի ֆինանսավորում չկա, ուղղակի հանրապետական կանանց խորհուրդը նվերներ է տվել, որն ամեն տարի անում են: Իսկ կազմակերպչական մնացած հարցերով միությունն է զբաղվել»:
Մանրամասները` hetq.am-ում։