Լրահոս

08.03.2014 13:37


Արտառոց վթար Երևանում. ավտոմեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջ. կան վիրավորներ

Արտառոց վթար Երևանում. ավտոմեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջ. կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ավտոկայանի դիմաց, Երևան քաղաքի Աղբյուր Սերոբի 11/1 շենքի բնակիչ, 22-ամյա Տիգրան Մարգարյանը իր կողմից վարած Վազ 21723 մակնիշի 01 TT 014 համարանիշի ավտոմեքենայով բախվել է պողոտայի բաժանարար երկաթե ճաղավանդակներին, այնուհետև հարվածել նշված ճանապարհով ընթացող Երևանի բնակիչ, 50-ամյա Արա Դանիելյանի վարած BYD մակնիշի Տ019 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետ Տ. Մարգարյանը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել Իսակովի 3/8 հասցեում գտնվող «Մարսոն Սթայլ» ՍՊԸ-ին պատկանող խանութի մեջ, որտեղ էլ տակնուվրա է արել ողջ ապրանքը: Վթարի հետևանքով Տ. Մարգարյանի ուղևորներ՝ Երևան քաղաքի Մամիկոնյանց 56/2 շենքի բնակիչ, 21-ամյա Էդուարդ Երեմյանը և Շենգավիթ 5-րդ փողոցի բնակիչ, 25-ամյա Կարեն Շահգելդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը