Լրահոս

08.03.2014 19:56


Ուկրաինայի նոր իշխանությունն առաջարկում է ԱՄՆ-ին ընդլայնել ռազմական համագործակցությունը

Ուկրաինայի նոր իշխանությունն առաջարկում  է ԱՄՆ-ին ընդլայնել ռազմական համագործակցությունը

Ուկրաինայի նոր կառավարությունը դիմել է ԱՄՆ պաշտպանության նախարարությանը՝ առաջարկելով երկու երկրների միջև ընդլայնել համագործակցությունը ռազմական գծով։ Առաջարկը կուսումնասիրվի Վաշինգտոնի կողմից: Այս մասին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, կոնտր-ծովակալ Ջոն Քիրբին ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հայգելի և Ուկրաինայի պաշտպանության նախարարի լիազորությունները կատարող Իգոր Տենյուխինի հետ հեռախոսազրույցի ավարտին:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը