Լրահոս

08.03.2014 21:37


Վազգեն Պետրոսյան. Ամենաթունդ, ճղճղան «ընդդիմադիրները» ամենավերջում հայտնվում են ՀՀԿ-ում

Վազգեն Պետրոսյան. Ամենաթունդ, ճղճղան «ընդդիմադիրները» ամենավերջում հայտնվում են ՀՀԿ-ում

Մինչ ընդդիմությունը ներքին կարգով քննարկում է համատեղ գործողությունները (ԲՀԿ-ն հանդիպում է ՀՅԴ-ի հետ, պատրաստվում է հանդիպել ՀԱԿ- ի ու «Ժառանգության» հետ), վարչակարգը մեյդան է գցել իր ընդդիմադիր «ագենտներին»:

Նիկոլ Փաշինյանը ընդդիմությանը մեղադրում է նրա մեջ, թե իբր մինչև վերջ չեն գործում, անվստահություն հայտնելու հարցում հապաղում են և այլն:

Նախ, պետք է հասկանալ, որ ամեն գործողություն ունի իր գործընթացային փուլերը և ժամանակային պահանջները. մեր երկրում նույնիսկ ՀԿ գրանցելու համար անհրաժեշտ է առնվազն մի քանի շաբաթ և բավականին աշխատատար նախապատրաստություն:

Երկրորդ, եթե Փաշինյանն այդքան ընդդիմադիր է ու իրոք այդքան ուզում է գործող վարչակարգի վերջը տալ, ապա նա պետք է լինի ամենաառաջինը, ով ամեն կերպ կաջակցի ընդդիմության հիշյալ նախաձեռնությանը, ոչ թե կփորձի «օդից» քննադատություններ գրելով կասեցնել միավորումը` մեխանիկորեն նպաստելով ռեժիմի կայունությանը:

Փաշինյանը գործում է ճիշտ նույն ոճով, ինչ Հայաստանի «ամենաընդդիմադիր» լրատվական կայքը` «1in.am»-ը: Սկզբունքը հետևյալն է. «Իսկական ընդդիմադիրը ե՛ս եմ, իսկ մյուսները լավ ընդդիմադիրներ չեն, իրենք փորձում են վարչակարգը փլուզել, իսկ ես որպես իրական ընդդիմադիր քննադատում եմ կեղծ ընդդիմադիրներին, բայց չգիտես ինչպես նման կերպ օգնում վարչակարգին, ա՛յ մարդ, չե՛մ ուզում օգնեմ դրանց, բայց դե «ստացվում» է»:
Այս ամենին պարզապես մնում է ավելացնել հայ քաղաքական իրականության «ոսկե կանոնը». ամենաթունդ, ճղճղան «ընդդիմադիրները» ամենավերջում հայտնվում են ՀՀԿ-ում, այնպես ինչպես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը և ուրիշներ:

Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը