Լրահոս

10.03.2014 08:42


Վրաստանում անցած շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ

Վրաստանում անցած շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ

Լոգիստիկական ընկերությունների ներկայացուցիչները խնդրում են Վրաստանի նախագահին և վարչապետին միանալ լոգիստիկայի բնագավառում առկա խնդիրների լուծմանը: Փոթի նավահանգստի լոգիստ ընկերության ներկայացուցիչների հայտարարությունների համաձայն` գործը վերաբերում է տվյալ բնագավառում եղած մենատիրությանը: «Գոյություն ունի փաստացիորեն հաստատված տեղեկություն, որի համաձայն ծրագրվում է նոր կանոնակարգի ընդունում, ինչի արդյունքում Վրաստանում բավականին զարգացած լոգիստիկայի բնագավառը, կկանգնի կործանման եզրին: Մեր հազարավոր գործընկերներ կզրկվեն աշխատանքից: Միանգամից կկրճատվի բյուջեի եկամուտը մեր բնագավառի կողմից, և որ ամենագլխավորն է` կոպիտ ձևով կխախտվեն շուկայական տնտեսության սկզբունքները` առողջ և արդար մրցակցությունը: Ծրագրվում է տվյալ բնագավառում ստեղծել մենատիրություն, որն ինքնըստինքյան կազդի ծառայության թանկացման վրա, իսկ մյուս կողմից որակի վատացման: Անհրաժեշտ է, որպեսզի Կառավարությունը ուշադրություն դարձնի լոգիստիկայի բնագավառին», -մարտի 3-ին հայտարարել է Փոթի նավահանգստի լոգիստիկ ընկերության ներկայացուցիչը:
«Մենք աջակցում ենք Բուխարեստի գագաթաժողովի որոշումը, և բոլոր հետագա գագաթաժողովները, որոնց համաձայն Վրաստանը պետք է դառնա ՆԱՏՕ-ի մասը: ԱՄՆ-ն կձեռնարկի ամեն ինչ, որպեսզի Լոնդոնում սպասվելիք գագաթաժողովում ՆԱՏՕ-ի բոլոր անդամները ճանաչեն Վրաստանի առաջընթացը»,-մարտի 4-ին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:
«Հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունները: Մենք նշեցինք, որ բոլոր բնագավառներում ունենք լավ համագործակցություն: Բայց հատկապես պետք է նշել Վրաստանի և Թուրքիայի խորհրդարանական մակարդակի համագործակցության կարևորությունը: Ուզում եմ նշել, որ խորհրդարանականները հասարակ մարդիկ չեն: Նրանք ժողովրդի ներկայացուցիչներ են և եթե մեր խորհրդարանականների միջև զարգանան փոխհարաբերությունները, դա կարտացոլվի նաև մեր ժողովուրդների վրա: Պետք է սկսել քայլեր իրականացնել այդ ուղղությամբ: Մեր փոխհարաբերությունները պետք է զարգանան ոչ միայն նախարարների մակարդակով, այլ նաև օրենսդրության մակարդակով», -Սփյուռքի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Գուբազ Սանիկիձեի հետ հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանում Թուրքիայի դեսպանը:
«Ինչպես Վրաստանը, այնպես էլ Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնել ստորագրել ասոցիացիայի մասին պայմանագիրը հնարավորինս շուտ: Երկու կողմերն էլ ինտենսիվորեն աշխատում են: Ինտենսիվորեն` բոլոր անհրաժեշտ գործընթացներն ավարտելու նպատակով», -հայտարարել է Մայա Փանջիկիձեն:
«Ուղղակիորեն ասվել է, որ ԱՄՆ-ն կանի ամեն ինչ, որպեսզի արագացնի Վրաստանի ինտեգրումը Եվրոպա և որպեսզի ապահովվի Վրաստանի համար գործողությունների ծրագիր ՆԱՏՕ մտնելիս: Հաշվի առնելով այն, որ 2008թ.ի ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթաժողովում ԱՄՆ-ն արդեն փորձել էր դա անել, որն ավարտվեց անհաջողությամբ, կասկածում եմ, որ Ամերիկան կխայտառակվի հերթական անգամ: Եթե ԱՄՆ-ն անում է նման հայտարարություն, նշանակում է` նրանք լրջորեն պատրաստվում են Լոնդոնյան գագաթաժողովին», -հայտարարել Նիկոլոզ Վաշակիձեն:
«Ես գտնում եմ, որ Վրաստանի նախկին ղեկավարության ակտիվ գործողությունները Ուկրաինայում ագրեսիա են առաջացնում վրացիների հանդեպ: Գործողությունները, որոնք տեղի են ունենում Ուկրաինայում, այնքան էլ միակողմանի չեն, որքան ներկայացնում են Թբիլիսիում: Այդ կերպ ճգնաժամի դեպքում մեր էմիգրանտները կհայտնվեն շատ վատ իրավիճակում: Ուկրաինայում և Ռուսաստանում ապրում են հարյուր հազարավոր մեր հայրենակիցները և հակազդեցության կամ նույնիսկ տնտեսական իրավիճակի զգալիորեն վատթարացման դեպքում առաջին ագրեսիան կուղղվի դեպի վրացիները: Առավել ևս, որ Վրաստանի նախկին նախագահի գործողությունները նպաստում են, որպեսզի ագրեսիան ուղղվի դեպի մեր հայրենակիցները: Այն, որ ռուբլին արժեզրկվում է, կարտացոլվի մեր հայրենակիցների եկամուտների վրա, իսկ Վրաստանում մենք դա կզգանք մարտի վերջին, երբ կտրուկ կկրճատվի փողային փոխանցումների ծավալը Ռուսաստանից և Ուկրաինաից: Տնտեսության մասին խոսելու հարկ չկա: Այստեղ արդեն քաղաքական ճգնաժամ է: Ուկրաինայի տնտեսության վատթարացումը խնդիրներ է ստեղծում Վրաստանի տնտեսությունում, չնայած Վրաստանի տնտեսությունն այնքան վատ վիճակում է, որ Ուկրաինայի իրադարձությունները չեն կարողանա մեզ վրա զգալի ազդեցություն ունենալ: Մեռած տնտեսության վրա չեն կարող ազդել մյուս, կենդանի տնտեսությունների ցնցումները: Մինչդեռ, կրկնվեմ: Ուկրաինայի իրադարձությունները ազդում մեն մեր ներդնողների և արտահանողների վրա», -հայտարարել է տնտեսական հարցերով փորձագետ Դեմուր Գիորխելիձեն:
«Առաջ Վրաստանը շատ կախված էր Ուկրաինային ցորենի և եգիպտացորենի ներդրումից: Վերջին տարիներին իրավիճակը փոխվել է: Այսօր մենք ներմուծում ենք հացահատիկը Միջինասիական շուկայից, բայց դա չի նշանակում, որ Ուկրաինայի իրադարձությունները չեն ազդի մեզ վրա: Ընդհանուր առմամբ Ուկրաինան աշխարհում հացահատիկի խոշարագույն արտահանողն է և բնականաբար Ուկրաինայի իրադարձությունները կարող են արտացոլվել հացահատիկի համաշխարհային գների վրա: Համաշխարհային գների աճի դեպքում, բնականաբար Միջինասիական շուկաները ևս կբարձրացնեն հացահատիկի գինը: Այս տեսանկյունից մենք բացասական սպասելիքներ ունենք: Այսինքն` հացահատիկ ներմուծելու տեսանկյունից մենք խնդիր չենք ունենա, բայց արտադրանքի գնի տեսանկյունից կան լուրջ վտանգներ: Այդ կերպ, եթե Ուկրաինայում իրավիճակը վատանա, դա կազդի նաև Վրաստանի վրա», -հայտարարել է Լևան Կալանդաձեն:
Շաբաթվա կեսին կայացավ հեռախոսազրույց Թուրքիայի և Վրաստանի նախագահների միջև: Զրույցի ընթացքում քննարկվեցին, թե ինչպես կարող են ազդել Ուկրաինայի իրադարձությունները Սևծովյան տարածաշրջանի երկրիների վրա: Նախագահները հաստատեցին Ուկրաինայի գերիշխանության և տարածքային ամբողջականության իրենց աջակցությունը: Ինչպես նաև քննարկեցին Ուկրաինայում մարդու իրավունքների պաշտպանության դրույթները և համաձայնեցին, որ գոյություն ունեցող ճգնաժամը պետք է հաղթահարվի խաղաղ բանակցությունների ճանապարհով: Վրաստանի նախագահը նշեց Թուրքիայի գործառույթի կարևորությունը, որը նա իր վրա է վերցրել Ուկրաինայի ճգնաժամը լուծելու նպատակով: Նախագահները նաև խոսեցին մայիսին նշանակված Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հանդպման մասին, որի ընթացքում ծրագրվում է քննարկել տարածաշրջանային կայունության հարցեր: Զրույցի ավարտին նախագահները պայմանավորվեցին, որ կլինեն անընդհատ կապի մեջ Ուկրաինայի իրադարձությունների հարցերով:
«Մենք շատ ուրախ ենք, որ չնայած անցնելով դժվարին խորհրդային ժամանակները, այսօր Վրաստանը ձգտում է դեպի Եվրոպա: Վրաստանը շատ լավ գիտի, թե ինչ են իրենցից ներկայացնում եվրոպական կառույցները: Եվ հենց այդ պատճառով էլ մենք ձգտում ենք դեպի Եվրոպա: Մի քանի երկրներում տարածվում է սխալ տեղեկություն, իբր թե վրացական եկեղեցին արգելքներ է առաջացնում այդ գործընթացի համար: Ուզում եմ հավատացնել, որ վրաց եկեղեցին կանի հնարավորինս, որպեսզի աջակցի եվրոինտեգրման գործընթացին».-մարտի 5-ին հայտարարել է վրաց պատրիարքը:
«Քաղաքական գործիչները գալիս և գնում են: Հնարավոր է,որ երեկ հաստատված Կառավարությունը վաղը գնա: Իսկ եկեղեցին մնում է: Այստեղ մենք ստեղծում ենք շատ լուրջ և ինքնատիպ համագործակցություն:Մենք ուզում ենք, որ այդ համագործակցությունն ընդգրկի վրաց հասարակության բոլոր նշանակալի մասերը: Ուզում ենք, որ այդ համագործակցությունը կանգուն մնա բոլոր այն մարտահրավերների դիմաց, որոնք մենք միասնաբար պետք է հաղթահարենք»,- մարտի 4-ին հայտարարել է Զարգացման և հարևան քաղաքականության հարցերով եվրոկոմիսար Շտեֆան Ֆյուլլեն:
«Ուզում եմ հրապարակայնորեն շնորհակալություն հայտնել Պատրիարքին իր արտահայտած դիրքորոշման համար: Սա շատ կարևոր հայտարարություն է, քանի որ կային տարբեր կարծիքներ եկեղեցու դիրքորոշման և նրա լռության վերաբերյալ: Այդ կերպ Պատրիարքի հայտարարությունը լուրջ աջակցություն էր քաղաքականությանը, որը միտված է Եվրոպային», -հայտարարել է Պաատա Զաքարեիշվիլին:
Մարտի 7-ին Վրաստանի Խորհրդարանը 80 «կողմ» ձայնով ընդունել է նոր «Ընտրական կոդեքս»: Նշենք, որ ընդդիմությունը չի մասնակցել օրինագծի քվեարկությանը:
Թբիլիսիի Սակրեբուլոն հաստատել է քաղաքապետարանի կողմից ներկայացված մայրաքաղաքի բյուջեն: Բյուջեն հաստատվել է միաձայն: Հաստատված փաստաթղթի համաձայն` Թբիլիսիի բյուջեն կազմել է 785 միլիոն լարի: Հիշեցնենք, որ քաղաքի բյուջեի հաստատումը անցկացվում էր մի քանի ամիսների ընթացքում և ուղեկցվում էր լուրջ կոնֆլիկտներով, Սակրեբուլոյի և Քաղաքապետարանի փոխադարձ մեղադրանքներով:
«2008թ.ից ի վեր հաստատվել է Վրաստանի օդային տարածության խախտման ավելի քան 1000 փաստ: Երկրի զինված ուժերը վերահսկում են իրավիճակը և պատրաստ են զարգացման ցանկացած տեսարանի: Մենք գտնվում ենք անդադար ռազմական պատրաստակամության մեջ, քանի որ մեր տարածաշրջանի 20 %-ը օկուպացված է», -մարտի 7-ին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարը` ռուսական ուղղաթիռների կողմից Վրաստանի օդային տարածքի խախտման կապակցությամբ:
Աջարական Գոնիո գյուղում ավելի քան 270 ընտանիք մարտի 8-ին կազմակերպել էին բողոքի ակցիա: Բողոքի ակցիայի անցկացման պատճառը հողի հարցն էր: Գոնիոյում ապրող բնակիչներին 2008թ.-ին հատկացվել էին հողատարածքներ, մինչդեռ որոշ ժամանակ անց պետությունը տեղի բնակիչներից խլեց իրենց տրված հողատարածքները: Մի քանի տարվա ընթացքում Գոնիոյի բնակիչները փորձում էին վերադարձնել իրենց հողատարածքները, բայց ապարդյուն: Այն բանից հետո, երբ Գոնիոյի բնակիչները դիմեցին նոր կառավարությանը հողատարածքները վերադարձնելու խնդրանքով, անցել է արդեն մեկ տարուց ավել: Բայց խնդիրը մինչև հիմա լուծված չէ: Հատկապես նոր իշխանության լռությունը ստիպեց գյուղի բնակչությանը բողոք ցուցաբերել միտինգի միջոցով:

Վրաստանի Հայ Համայնք

Այս խորագրի վերջին նյութերը