Մարտի 9-ին 53 համայնքում ՏԻՄ ընտրություններ են անցկացվել
Մարտի 9-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի թվով 53 համայնքում։
Արագածոտնի Դդմասար համայնքում ինքնաառաջադրված երկու թեկնածուներից հաղթել է այդ համայքնի ՀՀԿ–ական ղեկավար Ռաշիդ Օսեյանը։
Վարդաբյուրում մեկ թեկնածու է առաջադրված եղել՝ այդ համայնքի ՀՀԿ–ական ղեկավար Արտավազդ Գալստյանը։
Արարատի Դարբնիկ համայնքի ՀՀԿ–ական ղեկավար Ազատ Խաչատրյանը պարտվել է ինքնաառաջադրված թեկնածու, ՀՀԿ–ական Դավիթ Գզիրյանին։
Եղեգնավանում մեկ թեկնածու է եղել՝ անկուսակցական, սակայն ՀՀԿ–ի կողմից առաջադրված, նույն համայնքի ղեկավար Հովսեփ Ղազարյանը։
Զորակում միմյանց հետ մրցել են ԲՀԿ–ական և ՀՀԿ–ական թեկնածուները։ Վերջինը, Մանուկ Մալոյանը, ով նաև այդ համայքնի ղեկավարն էր, մնացել է իր պաշտոնին։
Արարատի մարզի Խաչփար և Հայանիստ համայնքում ևս մեկական թեկնածու է եղել։ Երկու բնակավայրում էլ համայնքի ՀՀԿ–ական ղեկավարներն են առաջադրված եղել՝ Խաչփարում՝ Ղազար Մարտիրոսյանը, Հայանիստում՝ Բալաբեկ Սարկիսյանը։
Նիզամիում երեք թեկնածուներից հաղթել է ինքնաառաջադրված անկուսակցական Հարութին Կարապետյանը։ Այդ համայքնի ՀՀԿ–ական ղեկավար Արտավազդ Դունոյանը նրանից 40 ձայնով պակաս է ստացել։
Նորամարզում մեկ թեկնածու է եղել՝ այդ համայքնի ՀՀԿ–ական ղեկավար Սարգիս Գալստյանը։
Սայաթ-Նովայում առաջադրվել էին ՀՀԿ–ական և ԲՀԿ–ական թեկնածուները։ Այդ համայնքի ԲՀԿ–ական ղեկավար Ռազմիկ Ալավերդյանը ՀՀԿ–ական Արսեն Ղարսայանից 144 ձայնով ավելի է ստացել։
Արարատի Սիս համայնքում առաջադրված երկու ՀՀԿ–ականներից առաջատարը համայքնի ՀՀԿ–ական ղեկավար Արմեն Եղյանն է։
ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել նաև Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում։ Այնտեղ հաղթել է այդ համայքնի ՀՀԿ–ական ղեկավար Էդվարդ Միրզոյանը։
Լոռիում Աթան համայնքի ղեկավար է դարձել անկուսակցական Ռոլանտ Հակոբյանը։
Դարպաս համայնքի ՀՀԿ–ական ղեկավար Սամվել Ավետյանն էլ իր երկու անկուսակցական մրցակիցներից առաջ է անցել։
Դեբետում ՀՀԿ–ական թեկնածուին հաղթել է անկուսակցական Արարատ Քոչարյանը։
Լեռնավանում առաջադրված երեք ՀՀԿ–ականներին հաղթել է այդ համայքնի անկուսակցական ղեկավար Վաչագան Վարդանյանը։
Ձորամուտում և Նովոսելցովոյում համայնքների ՀՀԿ–ական ղեկավարներ և միակ թեկնածուներ Արարատ Փնջոյանը և Ռուբեն Դավոյանը մնացել են իրենց պաշտոններին։
Պետրովկայում անկուսակցական թեկնածուից ավելի շատ ձայն է հավաքել այդ համայնքի ՀՀԿ–ական ղեկավար Հովիկ Գրիգորյանը։
Կոտայիք մարզի Արտավազդ համայնքում հաղթել է այդ համայնքի ՀՀԿ–ական ղեկավար Ռեմ Հովհաննիսյանը։
Հացավանում՝այդ համայքնի ԲՀԿ–ական ղեկավար և միակ թեկնածու Շավարշ Սարգսյանը։
Շիրակի մարզի Փոքրաշեն և Քարաբերդ համայքներում մեկական թեկնածու է առաջադրված եղել, երկուսն էլ՝ համայքնի ղեկավարներ, երկուսն էլ՝ ՀՀԿ–ական։ Փոքրաշենում իր պաշտոնին է մնացել Կարեն Վարդանյանը, իսկ Քարաբերդում՝ Մհեր Բուլոյանը։
Սյունիքում ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել Ալվանք, Եղեգ, Լեհվազ, Նժդեհ, Նռնաձոր, Վարդանիձոր, Տորունիք համայքներում։
Ալվանքում հաղթել է միակ թեկնածու, այդ համանքի ՀՀԿ–ական ղեկավար Վարուժան Թումանյանը։
Եղեգում՝ այդ համայնքի ԲՀԿ–ական ղեկավար Վյաչեսլավ Մարկոսյանը։
Լեհվազում՝ միակ թեկնածու, համանքի ՀՀԿ–ական ղեկավար Սասուն Զաքարյանը։
Նժդեհում նույնպես՝ միակ թեկնածու, այդ համայնքի ՀՀԿ–ական ղեկավար Գեղամ Օհանյանը։
Նռնաձորում՝ միակ թեկնածու, համայնքի անկուսակցական ղեկավար Մկրտիչ Մկրտչյանը։
Վարդանիձորում և Տորունիքում՝ միակ թեկնածուներ և այդ համայնքի ՀՀԿ–ական ղեկավարներ Ալբերտ Բեկլարյանը և Անահիտ Հակոբյանը։
Վայոց Ձորում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարել են Եղեգիսում, Զեդեաում, Հերմոնում, ՆորԱզնաբերդում և Սարավանում։
Եղեգիսում ՕԵԿ–ական և ՀՀԿ–ական թեկնածուներից առաջ է անցել ՀՀԿ–ական Յուրիկ Մկրտչյանը։
Զեդեայում և Հերմոնում հաղթել են միակ թեկնածուներ և այդ համայնքների ՀՀԿ–ական ղեկավարներ Սուրիկ Սարգսյանը և Գայ Օհանյանը։
ՆորԱզնաբերդում անկուսակցական թեկնածուից ավելի շատ ձայներ է հավաքել այդ համայնքի ՀՀԿ–ական ղեկավար Միսակ Կարապետյանը, Սարավանում նույնպես հաղթել է այդ համայնքի անկուսակցական ղեկավար Սիմոն Բաբայանը։
ՏԻՄ ընտրություններ են անցկացվել նաև Տավուշի մարզի Աղավնավանք, Դեբեդավան, Զորական, Խաչարձան և Հովք համայքներում։
Աղավնավանքի միջնակարգ դպրոցիՀՀԿ–ական ուսուցիչ Վարդան Գրիգորյանը հաղթել է այդ դպրոցի ՀՀԿ–ական տնօրենին։
Դեբեդավանում համայնքի անկուսակցական ղեկավար Վանյա Դամիրչյանը ձայների առավելություն է ստացել ՀՀԿ–ական թեկնածուի նկատմամբ։
Զորականում և Խաչարձանում հաղթել են միակ թեկնածուները՝ համայնքի ՀՀԿ–ական ղեկավարներ Սուրեն Մարտիրոսյանը և Գագիկ Շահնազարյանը։
Հովքում էլ առաջադրված ՀՅԴ–ական թեկնածու, ուսուցիչ Գրիգոր Գևորգյանն առաջ է անցել այդ համայնքի ՀՀԿ–ական ղեկավար Յուրիկ Յուգունյանից։
Մարտի 9-ին 53 համայնքում ՏԻՄ ընտրություններ են անցկացվել
Մարտի 9-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի թվով 53 համայնքում։
Արագածոտնի Դդմասար համայնքում ինքնաառաջադրված երկու թեկնածուներից հաղթել է այդ համայքնի ՀՀԿ–ական ղեկավար Ռաշիդ Օսեյանը։
Վարդաբյուրում մեկ թեկնածու է առաջադրված եղել՝ այդ համայնքի ՀՀԿ–ական ղեկավար Արտավազդ Գալստյանը։
Արարատի Դարբնիկ համայնքի ՀՀԿ–ական ղեկավար Ազատ Խաչատրյանը պարտվել է ինքնաառաջադրված թեկնածու, ՀՀԿ–ական Դավիթ Գզիրյանին։
Եղեգնավանում մեկ թեկնածու է եղել՝ անկուսակցական, սակայն ՀՀԿ–ի կողմից առաջադրված, նույն համայնքի ղեկավար Հովսեփ Ղազարյանը։
Զորակում միմյանց հետ մրցել են ԲՀԿ–ական և ՀՀԿ–ական թեկնածուները։ Վերջինը, Մանուկ Մալոյանը, ով նաև այդ համայքնի ղեկավարն էր, մնացել է իր պաշտոնին։
Արարատի մարզի Խաչփար և Հայանիստ համայնքում ևս մեկական թեկնածու է եղել։ Երկու բնակավայրում էլ համայնքի ՀՀԿ–ական ղեկավարներն են առաջադրված եղել՝ Խաչփարում՝ Ղազար Մարտիրոսյանը, Հայանիստում՝ Բալաբեկ Սարկիսյանը։
Նիզամիում երեք թեկնածուներից հաղթել է ինքնաառաջադրված անկուսակցական Հարութին Կարապետյանը։ Այդ համայքնի ՀՀԿ–ական ղեկավար Արտավազդ Դունոյանը նրանից 40 ձայնով պակաս է ստացել։
Նորամարզում մեկ թեկնածու է եղել՝ այդ համայքնի ՀՀԿ–ական ղեկավար Սարգիս Գալստյանը։
Սայաթ-Նովայում առաջադրվել էին ՀՀԿ–ական և ԲՀԿ–ական թեկնածուները։ Այդ համայնքի ԲՀԿ–ական ղեկավար Ռազմիկ Ալավերդյանը ՀՀԿ–ական Արսեն Ղարսայանից 144 ձայնով ավելի է ստացել։
Արարատի Սիս համայնքում առաջադրված երկու ՀՀԿ–ականներից առաջատարը համայքնի ՀՀԿ–ական ղեկավար Արմեն Եղյանն է։
ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել նաև Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում։ Այնտեղ հաղթել է այդ համայքնի ՀՀԿ–ական ղեկավար Էդվարդ Միրզոյանը։
Լոռիում Աթան համայնքի ղեկավար է դարձել անկուսակցական Ռոլանտ Հակոբյանը։
Դարպաս համայնքի ՀՀԿ–ական ղեկավար Սամվել Ավետյանն էլ իր երկու անկուսակցական մրցակիցներից առաջ է անցել։
Դեբետում ՀՀԿ–ական թեկնածուին հաղթել է անկուսակցական Արարատ Քոչարյանը։
Լեռնավանում առաջադրված երեք ՀՀԿ–ականներին հաղթել է այդ համայքնի անկուսակցական ղեկավար Վաչագան Վարդանյանը։
Ձորամուտում և Նովոսելցովոյում համայնքների ՀՀԿ–ական ղեկավարներ և միակ թեկնածուներ Արարատ Փնջոյանը և Ռուբեն Դավոյանը մնացել են իրենց պաշտոններին։
Պետրովկայում անկուսակցական թեկնածուից ավելի շատ ձայն է հավաքել այդ համայնքի ՀՀԿ–ական ղեկավար Հովիկ Գրիգորյանը։
Կոտայիք մարզի Արտավազդ համայնքում հաղթել է այդ համայնքի ՀՀԿ–ական ղեկավար Ռեմ Հովհաննիսյանը։
Հացավանում՝ այդ համայքնի ԲՀԿ–ական ղեկավար և միակ թեկնածու Շավարշ Սարգսյանը։
Շիրակի մարզի Փոքրաշեն և Քարաբերդ համայքներում մեկական թեկնածու է առաջադրված եղել, երկուսն էլ՝ համայքնի ղեկավարներ, երկուսն էլ՝ ՀՀԿ–ական։ Փոքրաշենում իր պաշտոնին է մնացել Կարեն Վարդանյանը, իսկ Քարաբերդում՝ Մհեր Բուլոյանը։
Սյունիքում ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել Ալվանք, Եղեգ, Լեհվազ, Նժդեհ, Նռնաձոր, Վարդանիձոր, Տորունիք համայքներում։
Ալվանքում հաղթել է միակ թեկնածու, այդ համանքի ՀՀԿ–ական ղեկավար Վարուժան Թումանյանը։
Եղեգում՝ այդ համայնքի ԲՀԿ–ական ղեկավար Վյաչեսլավ Մարկոսյանը։
Լեհվազում՝ միակ թեկնածու, համանքի ՀՀԿ–ական ղեկավար Սասուն Զաքարյանը։
Նժդեհում նույնպես՝ միակ թեկնածու, այդ համայնքի ՀՀԿ–ական ղեկավար Գեղամ Օհանյանը։
Նռնաձորում՝ միակ թեկնածու, համայնքի անկուսակցական ղեկավար Մկրտիչ Մկրտչյանը։
Վարդանիձորում և Տորունիքում՝ միակ թեկնածուներ և այդ համայնքի ՀՀԿ–ական ղեկավարներ Ալբերտ Բեկլարյանը և Անահիտ Հակոբյանը։
Վայոց Ձորում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարել են Եղեգիսում, Զեդեաում, Հերմոնում, Նոր Ազնաբերդում և Սարավանում։
Եղեգիսում ՕԵԿ–ական և ՀՀԿ–ական թեկնածուներից առաջ է անցել ՀՀԿ–ական Յուրիկ Մկրտչյանը։
Զեդեայում և Հերմոնում հաղթել են միակ թեկնածուներ և այդ համայնքների ՀՀԿ–ական ղեկավարներ Սուրիկ Սարգսյանը և Գայ Օհանյանը։
Նոր Ազնաբերդում անկուսակցական թեկնածուից ավելի շատ ձայներ է հավաքել այդ համայնքի ՀՀԿ–ական ղեկավար Միսակ Կարապետյանը, Սարավանում նույնպես հաղթել է այդ համայնքի անկուսակցական ղեկավար Սիմոն Բաբայանը։
ՏԻՄ ընտրություններ են անցկացվել նաև Տավուշի մարզի Աղավնավանք, Դեբեդավան, Զորական, Խաչարձան և Հովք համայքներում։
Աղավնավանքի միջնակարգ դպրոցի ՀՀԿ–ական ուսուցիչ Վարդան Գրիգորյանը հաղթել է այդ դպրոցի ՀՀԿ–ական տնօրենին։

7or.am