Դատելով ամենից՝ Բաղրամյան 26–ում որոշել են միայնակ չթողնել Արման Բաբաջանյանի խմբագրած «1in.am»–ին և առաջին գիծ ուղարկել նաև Արմեն Աշոտյանի սիրելի Նիկոլ Փաշինյանին՝ իր «Հայկական ժամանակ» թերթով։
Սերժ Սարգսյանն այդ քայլին գնաց ԲՀԿ համագումարից ու ՀԱԿ–ի մարտիմեկյան հանրահավաքից հետո։
Եթե նախկինում ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ գեղամյանություն անելու հիմնական ֆունկցիան դրված էր «1in.am»–ի վրա, իսկ մյուս «անկախները» («Հայկական ժամանակը» և մյուսները) կատարում էին, այսպես ասած, հարակից ու սպասարկող դեր, ապա քաղաքական դաշտում նկատվող կոնսոլիդացիոն ակտիվ գործընթացներից հետո Սերժ Սարգսյանի հարվածային գործիքի հիմնական դերակատարումը վերապահվեց նաև Նիկոլ Փաշինյանին։
Ավելին՝ Նիկոլը հիմա Արման Բաբաջանյանին տվել անցել է։ Հատկապես մարտի 1–ի հանրահավաքից հետո «Հայկական ժամանակի» հրապարակումները դարձել են հիստերիկ, իսկ Նիկոլի պահվածքը՝ ջղաձիգ։
Ի դեպ, ուշագրավն այն է, որ սույն նեոգեղամյաններ Արմանն ու Նիկոլն իրար հետ անձնապես վատ հարաբերություններ ունեն։ Նրանց միավորում է Սերժ և Տիգրան Սարգսյաններին ծառայելու պատրաստակամությունը ճիշտ այնպես, ինչպես հորաքույր ու զարմուհի Ալվարդ և Շուշան Պետրոսյաններն են կոմպրոմիսի եկել Սերժի հարցում (ինչպես հայտնի է, ՀՀԿ–ական երգչուհի Շուշանն ու սառեցված անդամությամբ դաշնակցական Ալվարդն իրար հետ կռված են, բայց համերաշխորեն պաշտպանում են ՀՀԿ ղեկավարին)։
Նիկոլի ու Արմանի պահվածքը հիմա հիշեցնում է հարեմում սիրելի կնոջ կարգավիճակում հայտնվելու համար մղվող պայքար։ Երկուսն էլ ձգտում են առաջին պլան մղվել։ Դրա համար էլ ամենաէժանագին բաներն են անում իրենց լրատվամիջոցներում։
Մի շարք հանգամանքներ հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ Նիկոլը «հարեմում» կհաղթի Արմանին, քանզի ունի հաճախորդներին ներկայացվող բոլոր տվյալները։ Ճիշտ է, Արմանն էլ պակասը չէ, բայց Նիկոլի ձայնն ավելի ճղճղան է («ա լյա» Արտաշես Գեղամյան) և որպես հարվածային գործիք՝ ավելի արդյունավետ։
Թեև, մեծ հաշվով, երկուսն էլ մի բանի պետք չեն։ Սերժն այդքան ռեսուրս է մաշում, բայց, միևնույն է, սրանք փողոց չեն կարողանում հավաքել, իսկ լրատվական դաշտում տարածվող «մուտիտներն» էլ գրեթե զրոյական էֆեկտ են տալիս։
Այնպես որ, Սերժ Սարգսյանն ավելի լավ է՝ հենվի հաստիքայինների՝ շարմազանովների, աշոտյանների ու մյուսների վրա, քան նեոգողամյանների, որոնք չափազանց թանկ են նստում, բայց օգուտ չեն տալիս։ Ու չեն էլ կարող տալ։ Քանզի «Վերջի բոլշևիկն» անհույս է, ու հազար Նիկոլ էլ «մեյդան» գա, միևնույն է, բան դուրս չի գա։
Հարվածային գործիքները

Սևակ Մինասյան