Լրահոս

10.03.2014 19:22


Կկայանա ՀՀ ԱԳՆ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը

Կկայանա ՀՀ ԱԳՆ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը

Մոսկվայում վաղը՝ մարտի 11-ին, կկայանա ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը։

«Սա աշխատանքային գործընթաց է, որը շարունակվում է ինտենսիվ ձևով»,–նշել է ՀՀ ԱԳՆ–ն։ Համապատասխան պայմաններ ստեղծվելուց հետո կլինի նաև Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Նշենք, որ Փարիզում այսօր նախատեսված է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Մարտի 3-ին էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Փարիզում հանդիպել էին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ «ԱՊԱ» գործակալությունը հաղորդում է, որ Մամեդյարովը համանախագահների հետ կքննարկի ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների հետագա ընթացքը։

Այս խորագրի վերջին նյութերը