Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարը բացահայտումներ կանի դատարանում
«ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացվել է: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Միսակ Մարտիրոսյանի պաշտպան Վարդան Զուռնաչյանը, ինքն անպայման բողոքարկելու է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ դատարանի մարտի 7-ի հիշյալ որոշումը:
Մ.Մարտիրոսյանը կալանքի տակ է գտնվում 2013 թվականի նոյեմբեր ամսից։
Վարդան Զուռնաչյանը փոխանցեց Մ. Մարտիրոսյանի հայտարարությունն առ այն, որ գործով երկու մեղադրյալներ՝ Մ. Մարտիրոսյանի նախկին տեղակալ Արմեն Մովսիսյանի, դեպարտամենտի կադրերի վարչության նախկին պետ Անգին Ղուկասյանի (Իսախանյանի) և քննիչի միջև գործարք է եղել, որպեսզի նրանք իր դեմ ցուցմունք տան, ինչի մասին բացահայտումներ կանի դատարանում։
Հիշեցնենք, որ Մ.Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածներով` 178-րդ հոդվածի 3րդ մասի 1-ին կետով և 311-րդ հոդվածի 1-ին մասով, 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ Միսակ Մարտիրոսյանի կողմից աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու և դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման դեպքերի առնչությամբ:

Մանրամասները՝ pastinfo.am-ում։