Լրահոս

10.03.2014 16:36


Գագիկ Ջհանգիրյան. «Իմ տպավորությամբ՝ այս նախագիծը գրվել է նախկին դատախազի կողմից»

Գագիկ Ջհանգիրյան. «Իմ տպավորությամբ՝ այս նախագիծը գրվել է նախկին դատախազի կողմից»

Այսօր ԱԺ–ում կառավարության ներկայացրած Միասնական քննչական մարմնի ձևավորման նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է.

–Իմ տպավորությամբ՝ Արդարադատության նախարարությունը վերջին պահին է մասնակցել այս նախագծի մշակման աշխատանքներին, իսկ իրականում գրվել է նախկին դատախազի կողմից, նկատի չունեմ գլխավոր դատախազին։ Օրինագիծը վերաբերում է քննչական կոմիտեին, բայց նախագծի կառուցվածքը կրկնում է Դատախազության մասին ՀՀ օրենքը։

Նա հավելել է, որ միասնականության սկզբունքները եթե ընդունելի են Դատախազության օրենքի դեպքում, ապա բացարձակ անընդունելի են այս օրինագծի դեպքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը