Էդվարդ Անտինյան. Չի կարող մերժված գործիչը վեհ գաղափարների կրող լինել
ԱԹՈՌԻՆ ԹՌՆԵԼ-ԲԱԶՄԵԼՈՎ ՆԱԽԱԳԱՀ ԱՇԽԱՏԵԼ ՄԻ ԿԵՐՊ ԿԱՐՈՂ ԵՍ, ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼ՝ ՈՉ
Նապոլեոն Բոնապարտի օրոք կար մի քաջարի ու տաղանդավոր զորահրամանատար՝ Ժան-Բատիստ Ժուլ Բերնադոտ, որ եղել էր նաև ռազմական նախարար ու Ֆրանսիայի մարշալ: Նա մի պատերազմի ժամանակ փայլուն հաղթանակից հետո բավական մարդասիրական վերաբերմունք էր դրսևորել շվեդ ռազմագերիների հանդեպ: Դրանից շվեդներն այնքան էին տպավորվել, որ որոշել էին առաջարկել Բերնադոտին՝ դառնալ իրենց երկրի թագավոր: Քաջ ու հզոր, խելացի ու հնարամիտ, միաժամանակ այդչափ մարդասեր, էլ ի՞նչ որակներ են հարկավոր իրենց երկիրը ղեկավարելու համար: Բերնադոտը սիրով ընդունեց առաջարկությունը: Իհարկե, թագավոր դարձավ Նապոլեոնից հետո՝ Կարլ 14-րդ Յուհան անունով, իսկ սկզբում՝ կրոնպրինց, ըստ էության՝ փաստացի թագավոր: Բայց երբ երդվեց իր ջանքերը ներդնել ի բարօրրություն այն երկրի, որի ղեկավարումը ստանձնում էր, անմիջապես խզեց կապերը Ֆրանսիայի հետ, միացավ Ռուսաստանին ու պատարեազմեց Նապոլեոնի դեմ: Ֆրանսիացիների ուղեղում չէր տեղավորվում, թե ինչպե՞ս կարող էր իրենց քաջ հրամանատարը, պատերազմել իրենց դեմ: Ախր՝ ոչ վախկոտ էր, ոչ դասալիք, որ գոնե դրանով բացատրեին նման կեցվածքը: Իսկ Բերնադոտի պատասխանը, որքան էլ շատերին դուր չգար՝ արքայավայել էր ու արժանապատիվ. «Այս ժողովուրդը վստահել է ինձ, ես երդվել եմ պաշտպանել Շվեդիայի շահերը, ու այդ շահերը պահանջում են պատերազմել Նապոլեոնի դեմ ու ես պարտավոր եմ անել դա»:
Ահա, թե ինչ հետաքրքիր ու կարևոր բան է լեգիտիմությունը, որն այնքան դժվար են հասկանում ամեն գնով իշխանությունը զավթած մեր իշխանավորները: Փաստորեն, եթե մեր սահմանադրությունը թույլ տար, և մենք կարողանայինք նախագահ ընտրել ՌԴ քաղաքական էլիտայի մի պատվախնդիր գործչի, ու նա ձեռքը դնելով մեր սահմանադրության վրա՝ երդվեր պաշտպանել մեր երկրի ու ժողովրդի շահերը, ապա նա հաստատ Ռուսաստանի հետ չէր կնքի գազի այս խայտառակ պայմանագիրը, ինչն արեցին մեր «հայրենասեր» պետական այրերը:
Զավեշտն այն է, որ թե՛ գազի պայմանագիրը և թե՛ ՄՄ հետ կապված այս շտապողականությունը, ոչ այնքան ՌԴ-ի ճնշման արդյունք է, որքան մեր իշխանությունների հերթական «նախաձեռնողականության»՝ ի հաշիվ մեր ազգի ու պետության շահերի: Իսկ հիմա փորձենք հասկանալ: Եթե Ս.Սարգսյանն իսկապես ժողովրդի ընտրյալն է ու ընտրություններից հետ, արդեն երկրորդ անգամ հայտարարում է, որ ինքը բոլորի նախագահն է, այդ թվում նաև՝ իրեն ձայն չտվածների, ինչո՞ւ էր գաղտնի պահում մեզանից, որ գնացել է Կորեա՝ բուժվելու, կազդուրվելու, ինչու չէ, նաև՝ երիտասարդանալու: Ինչո՞ւ պետք է երախտապարտ ժողովուրդը, որին «Առաջ Հայաստան» կարգախոսով այդքան առաջ է տարել Ս.Սարգսյանը, հիմա էլ «Ապահով Հայաստան» է կառուցում, որպեսզի մեր ձեռքբերումները չվտանգվեն, մի՞թե մենք չպետք է ուրախ լինեինք, որ մեր հոգնած-ջարդված նախագահը, որ քափուքրտինք կտրած աշխատում է մեզ համար՝ առողջությունը վերականգներ: Շատ երկրներում անգամ մոմավառություներ են կազմակերպում իրենց սիրելի նախագահների նստավայրերի մոտ, աղոթում նրանց առողջության համար, ինչո՞ւ մեզ զրկեցին նման հնարավորությունից: Բայց այն ինչ կատարվեց լրատվամիջոցներում ու համացանցում, երբ իմացվեց, թե ինչով էր Կորեայում սբազված «Վերջին բոլշևիկը»՝ դարձավ դաժան քննադատության ու ծաղրի առարկա: Փաստորեն Ս.Սարգսյանն ավելի շուտ գիտեր, թե ինչ ենք մենք իր մասին մտածում, քան մենք դեպքից հետո կարծիք հայտնեցինք: Հազար ՍԴ կամ ԿԸՀ լինի, այն որ դու քո տեղում չես, ոչ մի մարմին իր որոշումով չի կարող այդ անլիարժեքության զգացողությունը կոմպենսացնել: Ընդհակառակը, Ս.Սարգսյանն ամեն օր իր գործունեությամբ պատժում է հասարակությանը, թե՝ «դուք չե՞ք ուզում ինձ, դե տեսեք՝ ձեր գլխին ինչ կբերեմ»:
Չի կարող մերժված, մարդկության ու աշխարհի վրա չարացած գործիչը վեհ գաղափարների կրող լինել, կամ էլ բարի գործ կատարել: Նա բարդույթավորված է անգամ այդ մարդկանց հանդեպ ում գոնե թղթի վրա հաղթել է, քանի որ գիտի հասարակության վերաբերմունքը նրա նկատմամբ էլ, իր նկատմամբ էլ: Վերջապես, պետք է հասկանալ, որ աթոռին բազմելով նախագահին վայել որակներ ձեռք բերել հնարավոր չէ:
Էդվարդ Անտինյան. Չի կարող մերժված գործիչը վեհ գաղափարների կրող լինել
ԱԹՈՌԻՆ ԹՌՆԵԼ-ԲԱԶՄԵԼՈՎ ՆԱԽԱԳԱՀ ԱՇԽԱՏԵԼ ՄԻ ԿԵՐՊ ԿԱՐՈՂ ԵՍ, ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼ՝ ՈՉ
Նապոլեոն Բոնապարտի օրոք կար մի քաջարի ու տաղանդավոր զորահրամանատար՝ Ժան-Բատիստ Ժուլ Բերնադոտ, որ եղել էր նաև ռազմական նախարար ու Ֆրանսիայի մարշալ: Նա մի պատերազմի ժամանակ փայլուն հաղթանակից հետո բավական մարդասիրական վերաբերմունք էր դրսևորել շվեդ ռազմագերիների հանդեպ: Դրանից շվեդներն այնքան էին տպավորվել, որ որոշել էին առաջարկել Բերնադոտին՝ դառնալ իրենց երկրի թագավոր: Քաջ ու հզոր, խելացի ու հնարամիտ, միաժամանակ այդչափ մարդասեր, էլ ի՞նչ որակներ են հարկավոր իրենց երկիրը ղեկավարելու համար: Բերնադոտը սիրով ընդունեց առաջարկությունը: Իհարկե, թագավոր դարձավ Նապոլեոնից հետո՝ Կարլ 14-րդ Յուհան անունով, իսկ սկզբում՝ կրոնպրինց, ըստ էության՝ փաստացի թագավոր: Բայց երբ երդվեց իր ջանքերը ներդնել ի բարօրրություն այն երկրի, որի ղեկավարումը ստանձնում էր, անմիջապես խզեց կապերը Ֆրանսիայի հետ, միացավ Ռուսաստանին ու պատարեազմեց Նապոլեոնի դեմ: Ֆրանսիացիների ուղեղում չէր տեղավորվում, թե ինչպե՞ս կարող էր իրենց քաջ հրամանատարը, պատերազմել իրենց դեմ: Ախր՝ ոչ վախկոտ էր, ոչ դասալիք, որ գոնե դրանով բացատրեին նման կեցվածքը: Իսկ Բերնադոտի պատասխանը, որքան էլ շատերին դուր չգար՝ արքայավայել էր ու արժանապատիվ. «Այս ժողովուրդը վստահել է ինձ, ես երդվել եմ պաշտպանել Շվեդիայի շահերը, ու այդ շահերը պահանջում են պատերազմել Նապոլեոնի դեմ ու ես պարտավոր եմ անել դա»:
Ահա, թե ինչ հետաքրքիր ու կարևոր բան է լեգիտիմությունը, որն այնքան դժվար են հասկանում ամեն գնով իշխանությունը զավթած մեր իշխանավորները: Փաստորեն, եթե մեր սահմանադրությունը թույլ տար, և մենք կարողանայինք նախագահ ընտրել ՌԴ քաղաքական էլիտայի մի պատվախնդիր գործչի, ու նա ձեռքը դնելով մեր սահմանադրության վրա՝ երդվեր պաշտպանել մեր երկրի ու ժողովրդի շահերը, ապա նա հաստատ Ռուսաստանի հետ չէր կնքի գազի այս խայտառակ պայմանագիրը, ինչն արեցին մեր «հայրենասեր» պետական այրերը:
Զավեշտն այն է, որ թե՛ գազի պայմանագիրը և թե՛ ՄՄ հետ կապված այս շտապողականությունը, ոչ այնքան ՌԴ-ի ճնշման արդյունք է, որքան մեր իշխանությունների հերթական «նախաձեռնողականության»՝ ի հաշիվ մեր ազգի ու պետության շահերի:
Իսկ հիմա փորձենք հասկանալ: Եթե Ս.Սարգսյանն իսկապես ժողովրդի ընտրյալն է ու ընտրություններից հետ, արդեն երկրորդ անգամ հայտարարում է, որ ինքը բոլորի նախագահն է, այդ թվում նաև՝ իրեն ձայն չտվածների, ինչո՞ւ էր գաղտնի պահում մեզանից, որ գնացել է Կորեա՝ բուժվելու, կազդուրվելու, ինչու չէ, նաև՝ երիտասարդանալու: Ինչո՞ւ պետք է երախտապարտ ժողովուրդը, որին «Առաջ Հայաստան» կարգախոսով այդքան առաջ է տարել Ս.Սարգսյանը, հիմա էլ «Ապահով Հայաստան» է կառուցում, որպեսզի մեր ձեռքբերումները չվտանգվեն, մի՞թե մենք չպետք է ուրախ լինեինք, որ մեր հոգնած-ջարդված նախագահը, որ քափուքրտինք կտրած աշխատում է մեզ համար՝ առողջությունը վերականգներ: Շատ երկրներում անգամ մոմավառություներ են կազմակերպում իրենց սիրելի նախագահների նստավայրերի մոտ, աղոթում նրանց առողջության համար, ինչո՞ւ մեզ զրկեցին նման հնարավորությունից:
Բայց այն ինչ կատարվեց լրատվամիջոցներում ու համացանցում, երբ իմացվեց, թե ինչով էր Կորեայում սբազված «Վերջին բոլշևիկը»՝ դարձավ դաժան քննադատության ու ծաղրի առարկա: Փաստորեն Ս.Սարգսյանն ավելի շուտ գիտեր, թե ինչ ենք մենք իր մասին մտածում, քան մենք դեպքից հետո կարծիք հայտնեցինք:
Հազար ՍԴ կամ ԿԸՀ լինի, այն որ դու քո տեղում չես, ոչ մի մարմին իր որոշումով չի կարող այդ անլիարժեքության զգացողությունը կոմպենսացնել: Ընդհակառակը, Ս.Սարգսյանն ամեն օր իր գործունեությամբ պատժում է հասարակությանը, թե՝ «դուք չե՞ք ուզում ինձ, դե տեսեք՝ ձեր գլխին ինչ կբերեմ»:
Չի կարող մերժված, մարդկության ու աշխարհի վրա չարացած գործիչը վեհ գաղափարների կրող լինել, կամ էլ բարի գործ կատարել: Նա բարդույթավորված է անգամ այդ մարդկանց հանդեպ ում գոնե թղթի վրա հաղթել է, քանի որ գիտի հասարակության վերաբերմունքը նրա նկատմամբ էլ, իր նկատմամբ էլ:
Վերջապես, պետք է հասկանալ, որ աթոռին բազմելով նախագահին վայել որակներ ձեռք բերել հնարավոր չէ:
Աղբյուրը՝ https://www.facebook.com/ed.antinyan?fref=ts