Մարտի 10-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկին նվիրված ավանդական ընդունելությունը։
Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով շնորհակալություն հայտնեց Պարտիսա Կաասին իր ներկայության և Էդիթ Պիաֆին նվիրված փայլուն համերգային ծրագրով հանդես գալու համար, որով մեկնարկ տրվեց Հայաստանում ֆրանկոֆոնիյաի երկամսյակին:
«Հայաստանն այս տարի հերթական անգամ տոնելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը: Երկու ամսվա ընթացքում կանցկացվեն ավելի քան 400 մշակութային, գեղարվեստական, կրթական և բուհական միջոցառումներ:
Չորս հարյուրից ավելի միջոցառումների կազմակերպումը Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում աննախադեպ է ոչ միայն Հայաստանում, այլև անգամ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների շարքում:
Կարևոր է ընդգծել Հայաստանի պետական կառույցների` հատկապես Ազգային ժողովի, Տարածքային կառավարման, Կրթության և գիտության, Մշակույթի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի ներգրավվածությունը` ՀՀ արտաքին գործերի նախարարության կողքին, որը համակարգում է այդ աշխատանքը: Ողջունելի է նաև տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվ մասնակցությունը ֆրանկոֆոն մշակույթի այս խոշոր իրադարձությանը:
Ուրախալի է, որ Հայաստանի երիտասարդությունը` դպրոցականները և ուսանողները, շարժիչ ուժ են հանդիսանում ֆրանկոֆոն արժեքների տարածման համար:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի հաջող անցկացմանը օժանդակելու համար, և հատկապես Ֆրանսիայի դեսպանությանը և անձամբ դեսպանին, որն ամեն տարի, պատրաստակամորեն, իր կարևոր նպաստն է բերում այս իրադարձության հաջողության ապահովմանը:
Ֆրանկոֆոն երկամսյակը ևս մեկ առիթ է Հայաստանի համար` վերահաստատելու մեր նվիրվածությունը ֆրանկոֆոն արժեքներին: Դա վկայությունն է այն կարևորության, որ Հայաստանը տալիս է իր պատկանելությանը ֆրանկոֆոն տարածքին, որը երկխոսության և համագործակցության արդյունավետ շրջանակ է և մեզ հնարավորություն է ընձեռում առավել համակարգված գործել միջազգային ասպարեզում:
Գոհունակությամբ կարելի է արձանագրել, որ Հայաստանի համագործակցությունը ֆրանկոֆոն կառույցների հետ ամրապնդվել է բոլոր բնագավառներում: Այդ համատեքստում ցանկանում եմ, նախ և առաջ ընդգծել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ Հայաստանի սերտ համագործակցությունը: Ողջունելի է ս.թ. փետրվարի 5-ին Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի կողմից ՀՀ Ազգային ժողովին վեհաժողովի լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելու մասին որոշումը: Դինամիկ զարգացում է ապրում նաև ֆրանկոֆոն ապակենտրոնացված համագործակցությունը, որի վկայությունն է Հայաստանի և Ֆրանսիայի` շուրջ երեք տասնյակից ավելի տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի անցկացումը:
Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանում մեկնարկող Ֆրանկոֆոնիայի երկամսյակը լիովին համահունչ է Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջև հաստատված սերտ հարաբերություններին: Համոզված եմ, որ այս տարի ևս այն մեծ արձագանք և ընդունելություն կգտնի հայ հասարակության լայն շրջանակներում: Մաղթում եմ ամենայն հաջողություն Ֆրանկոֆոնիայի երկամսյակին»,–ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Ընդունելությանը ողջույնի խոսքերով հանդես եկան նաև Պատրիսիա Կաասը, Հայաստանում Ֆրանսիայի դեպսան Անրի Ռենոն։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, Հայաստանում գործող ֆրանսիական հաստատությունների ղեկավարներ, գիտակրթական ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Ֆրանկոֆոնիայի երկամսյանկի շրջանակներում մարտի 9-ի Կ.Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, Հայաստանի և Սերբիայի արտգործնախարարների ներկայությամբ, տեղի ունեցավ հանրաճանաչ երգչուհի Պատրիսիա Կաասի համերգը, որը բուռն և ջերմ ընդունելության արժանացավ հայաստանյան հանդիսատեսի կողմից։
Հայաստանում մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի երկամսյակը