Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից հետո սպասվում են էլեկտրաէներգիայի թանկացումներ։ Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ սեփական հետաքննության արդյունքում։ Ըստ թերթի՝ ներկայումս Որոտանի ՀԷԿ-ն իր արտադրած էլեկտրաէներգիան վաճառում է 8.2 դրամ/կվտժ սակագնով։ Սակայն, ինչպես նշված է 2014թ. հունվարի 29-ին ՀՀ կառավարության և ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության միջև ստորագրված պայմանագրի հավելվածում, 2015թ. հուլիսից նախատեսվում է սակագնի փոփոխություն. 1 կվտ/ժամ էլ. էներգիան ներկայիս 8 դրամի փոխարեն կվաճառվի 15, 5 դրամ, իսկ 2018-ից՝ 16.4 դրամ։ «Ակնհայտ է, որ սա էլ իր հերթին կբերի Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների լրացուցիչ բարձրացման։ Ընդ որում, այս անգամ սակագնի բարձրացումը տեղի կունենա կտրուկ, քանի որ էլեկտրաէներգիայի գինը բարձրացնում է այն ՀԷԿ-ը, որը մինչ այդ համարվում էր ամենաէժան արտադրողը»,–գրում է «Ժողովուրդ»–ը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Էլեկտրաէներգիայի սակագինը կրկին կբարձրանա՞
Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից հետո սպասվում են էլեկտրաէներգիայի թանկացումներ։ Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ սեփական հետաքննության արդյունքում։
Ըստ թերթի՝ ներկայումս Որոտանի ՀԷԿ-ն իր արտադրած էլեկտրաէներգիան վաճառում է 8.2 դրամ/կվտժ սակագնով։ Սակայն, ինչպես նշված է 2014թ. հունվարի 29-ին ՀՀ կառավարության և ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության միջև ստորագրված պայմանագրի հավելվածում, 2015թ. հուլիսից նախատեսվում է սակագնի փոփոխություն. 1 կվտ/ժամ էլ. էներգիան ներկայիս 8 դրամի փոխարեն կվաճառվի 15, 5 դրամ, իսկ 2018-ից՝ 16.4 դրամ։
«Ակնհայտ է, որ սա էլ իր հերթին կբերի Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների լրացուցիչ բարձրացման։ Ընդ որում, այս անգամ սակագնի բարձրացումը տեղի կունենա կտրուկ, քանի որ էլեկտրաէներգիայի գինը բարձրացնում է այն ՀԷԿ-ը, որը մինչ այդ համարվում էր ամենաէժան արտադրողը»,–գրում է «Ժողովուրդ»–ը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։